531
1. Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,
Արտասվող աչքերս չորացրո՛ւ,
Ընկածիս Քո խաչին բարձրացրո՜ւ,
Մեռած եմ, նոր կյանքով ապրեցրո՛ւ։
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս
Ընկածիս, մեռածիս ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
2. Կենարար արյունդ ցողեցրո՜ւ,
Նորոգի՜ր հոգին իմ, ու լցրու,
Մեղքերս ինձանից հեռացրո՜ւ
Եվ ինձ Քո ներկայությամբ լեցրու։
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս
Ընկածիս, մեռածիս ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: