Home


[start:song:old]

495

Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,

Միակ Թագավորը և Արքան,

Նա է հույսը մեր փրկության,

Երգը մեր ուրախության: 2


Փառք տվեք Բարձրյալին

Օվսաննա երգենք Արքային

Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,

Փրկությունը մարդկության: 2

+++++++

Եկեք երգենք ուրախանանք

Տերն է գալիս մարանաթա: 4


Օվսաննա, երգիր օվսաննա

Փառք, ալելույա մարանաթա: 4


+++++++

Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ

Եվ բարձրացրեք Նրա սուրբ անունը

Փառքն ու գոհությունը լինի Նրան

Որ տիրում է հավիտյան: 2


(Ալելու- ալելույա, 4

Ալելույա: 2)

+++++++++

Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար

Վերստին Քո փրկության համար

Քո սիրո մասին մենք կերգենք

Քո անունը կմեծարենք:


Նա լցրեց մեզ ցնծությամբ

Նրա առջև մենք հզոր ենք իր ուրախությամբ,

Դե եկեք Նրան փառաբանենք

Գոհությամբ երգենք, պաշտենք:


(Ալելու- ալելույա, 4

Ալելույա: 2)

[end:song:old]

[start:song:old]

506

1. Սա է ծառան իմ, ում կհավանեմ,

Նա է ընտրյալն իմ, ում ձեռք կմեկնեմ:

Սա է ծառան իմ, իմ Սուրբն է Նա.

Նա կազատի ձեզ, ձեր մեղքերից,


Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,

Խավարում մարդիկ բարի լուր կլսեն: 2


Իմ Տեր Հիսուս,

Փառք Քեզ ալելույա,

Փառք Քեզ ալելույա,

Իմ Տեր Հիսուս:


(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին

Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,

Իմ Որդուն, հեզ ու խոնարհ

Եվ Գառն միածնին: 2)


2. Սա է ծառան իմ, Նրան եմ սիրում,

Ով կընդունի Նրան, կընդունի և ինձ:

Սա է ծառան իմ, Նա է արդարը

Ով կլսի Նրան, կլսի և ինձ


Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,

Խավարում մարդիկ բարի լուր կլսեն: 2


Իմ Տեր Հիսուս,

Փառք Քեզ ալելույա,

Փառք Քեզ ալելույա,

Իմ Տեր Հիսուս:


(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին

Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,

Իմ Որդուն, հեզ ու խոնարհ

Եվ Գառն միածնին: 2)

[end:song:old]

[start:song]

531

1. Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,

Արտասվող աչքերս չորացրո՛ւ,

Ընկածիս Քո խաչին բարձրացրո՜ւ,

Մեռած եմ, նոր կյանքով ապրեցրո՛ւ։


Խոստումիդ համաձայն Քեզ եկա,

Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,

Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,

Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։

Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,

Կյանք չկա։ (2)


2. Կենարար արյունդ ցողեցրո՜ւ,

Նորոգի՜ր հոգին իմ, ու լցրու,

Մեղքերս ինձանից հեռացրո՜ւ

Եվ ինձ Քո ներկայությամբ լեցրու։


Խոստումիդ համաձայն Քեզ եկա,

Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,

Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,

Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։

Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս, (2)

Կյանք չկա։ (2)


[end:song]

[start:song:old]

515

Ամենից վեր, վեր երկնից

Եվ ամեն մարդկային ուղիներից

Դու բարձրյալ ամեն փառքից էլ վեր

Դու ես արարիչն ու Տերը մեր


Երկնքից վեր գահերից

Եվ երկրի վրա եղած ողջ գանձերից

Վեր ես Դու բոլոր հանճարներից

Եվ չկա տեր մեծը քեզանից


Դու խաչված փայտի վրա գամված

Մահացար մերժված և անարգված

Դու ընկար ինչպես տրորված մի վարդ

Մտահոգված այդ պահին ինձ համար

[end:song:old]

[start:song]

565

Հրեշտակներն երկնքում

Տիրոջն են գովերգում,

Փառաբանում են Նրան՝

Արարիչ Աստծուն։ (2)


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)


Հրաշագործ Տեր Արքան՝

Հզոր Աստծո Որդին,

Երկնքում փառավոր

Մեզ է սպասում (2


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)


Եվ այսօր մեր սրտում

Ցնծում, ուրախանում,

Հզոր մեր Տեր Աստծո

Փառքն ենք երգում (2


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)

[end:song]

Ангелы в небе Господа славят

Славу достойную Богу поют Богу поют

Вечная слава вечная слава вечная слава

Слава Христу слава Христу

[start:song:old]

568

Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,

Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,

Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,

Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:


Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,

Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,

Աշխարհում խավար ու տառապանք է,

Երկնքում է գանձն ամենաթանկ: x 2


Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է

Կենդանի ջրի Քո աղբյուրին,

Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,

Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:


Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,

Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,

Դու գալիս ու սիրտս լիացնում ես,

Աննման Քո փառքն է ինձ գերում: x 2


Արևի պես Դու գալիս - փարվում ես,

Շողերով Քո կյանք ես - պարգևում,

Խնդությամբ նորից Դու - ինձ լցնում ես,

Ճանաչել տալիս Քո - սերն անհուն:


Ով Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,

Արցունքներն իմ Քեզ են որոնում,

Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,

Մի խոսքից անգամ՝ ինձ - հասկանում:


Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,

Դու ես, Տե՛ր, օգնում ինձ - այս կյանքում,

Քո արյամբ իմ սիրտը - միշտ մաքրում ես,

(Ինձ պահում կանգուն ու հաստատուն: 3)

[end:song:old]

[start:song:old]

638

Ես կյանքի լույսն եմ

Ես կյանքի հույսն եմ

Եկեք ինձի հավատացեք


Հաղթանակը հավիտյան իմն է

Ես բարի ու Ես կամ


Ես կյանքի հացն եմ

Ես կյանքի հացն եմ

Եկեք ինձի ճաշակեցեք


Հաղթանակը հավիտյան իմն է

Ես բարի ու Ես կամ


Ես կյանքի ջուրն եմ

Ես կյանքի ջուրն եմ

Եկեք ինձի ճաշակեցեք


Հաղթանակը հավիտյան իմն է

Ես բարի ու Ես կամ 3

[end:song:old]