Home


[start:song]

531

1. Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,

Արտասվող աչքերս չորացրո՛ւ,

Ընկածիս Քո խաչին բարձրացրո՜ւ,

Մեռած եմ, նոր կյանքով ապրեցրո՛ւ։


Խոստումիդ համաձայն Քեզ եկա,

Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,

Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,

Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։

Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս, (2)

Կյանք չկա։ (2)


2. Կենարար արյունդ ցողեցրո՜ւ,

Նորոգի՜ր հոգին իմ, զորացրո՜ւ,

Մեղքերս ինձանից հեռացրո՜ւ

Եվ ինձ Քո ներկայությամբ լցրո՛ւ։


Խոստումիդ համաձայն Քեզ եկա,

Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,

Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,

Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։

Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս, (2)

Կյանք չկա։ (2)


[end:song]

[start:song]

439

Դաժան է այս աշխարհը սին

Տիրոջ գալստի այս պահին,

Տիրոջ փառքը միշտ երգեցեք,

Եվ ձեր հոգին մաքրեցեք։


Լսեք, մարդի՛կ,

Բացեք դռներն,

Հիսուսն է գալիս։ 2


Բացեք աչքերը ձեր խաբված,

Տեսեք Տիրոջը մեր խաչված,

Հիշեք պատգամը վերջին,

Որ Նա տվեց ողջ աշխարհին:


Լսեք, մարդի՛կ,

Բացեք դռներն,

Հիսուսն է գալիս։ 2

Ասմունք

Բացեք աչքերը ձեր խաբված

Տեսեք Տիրոջը մեր խաչված

Հիշեք պատգամը վերջին

Որ նա տվեց ողջ աշխարհին

Լսեք մարդիկ,

Բացեք դռները, Հիսուսն է գալիս


Լսեք, մարդի՛կ,

Բացեք դռներն,

Հիսուսն է գալիս։ 2


Լսեք, մարդի՛կ,

Բացեք դռներն,

Հիսուսն է գալիս

Լսեք, մարդի՛կ

Բացեք սրտներդ,

Հիսուսն է գալիս


[end:song]

[start:song]

477

1. Հիսուս. այս անվան մեջ փրկություն կա,

Հիսուս. այս անվան մեջ է քո ներկան,

Այս անվան մեջ կա լուսավոր, փառավոր ապագա:

Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկիչին մարդկության: (2)


Առանց Հիսուս չկա ուրիշ ճամփա,

Առանց Հիսուս կա լոկ մութ ապագա,

Նա է միայն երկինք տանող ճամփան,

Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկչին մարդկության: (2)


2. Ա՛զգ իմ, այս անունով մինչ հիմա դու կաս,

Չկան այն ազգերն, որ այս անունը ուրացան,

Հառիր աչքերդ դեպ երկինք՝ սպասելով ողորմության,

Վստահի՛ր դու Նրան՝ Փրկչին մարդկության:(2)


Առանց Հիսուս չկա ուրիշ ճամփա,

Առանց Հիսուս կա լոկ մութ ապագա,

Նա է միայն երկինք տանող ճամփան,

Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկչին մարդկության: (2)


[end:song]

[start:song]

534

1. Այս կարճ կյանքի մեջ ինձ համոզեցիր,

Որ Սեր ես անհուն, օրհնյալ Քրիստոս,

Եվ Քո կամքով էր, որ ինձ ընտրեցիր

Որպես Քեզ եղբայր, լուսե Քրիստոս։

Բարձրյալի Որդի, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես իմ Բարեկամը,

Առաջին օրից քիմքիս թողեցիր

Քաղցր խոսքերիդ մեղրաբույր համը։


2. Աստծո Որդի, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես տերերի Տերը,

Խավար սրտիս մեջ լույսդ վառեցիր

Ու ինձ ասացիր` հենց ես եմ Սերը։

Իմ խաչյալ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր

Անցնող աշխարհի ունայնությունը,

Մեղքերս առար, խաչիդ գամեցիր՝

Քեզ հետ բերելով մեծ հաղթությունը։


3. Հարուցյալ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես ճամփան ու կյանքը,

Հոգովդ իմ մեջ նոր սիրտ դրեցիր`

Դարձնելով ինձ Աստծո ժառանգը։

Ո՜վ իմ Սուրբ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր,

Որ Դու ես, Դու ես հացը երկնային,

Հոգովդ հոգուս աչքը բացեցիր,

Որ տեսնի փառքը Քո աստվածային։


4. Թանկագին իմ Տե՛ր, ինձ համոզեցիր,

Որ ես առանց Քեզ ապրել չեմ կարող,

Քեզանով վառվող այսօրվա լույսս

Առանց Քեզ մի խեղճ ճրագ է մարող։

Հիմա էլ կրկին ինձ համոզում ես,

Որ Դու իմ Հայրն ես ու Պահապանս,

Միշտ համոզում ես ու միշտ ուզում ես,

Որ մնամ Քո մեջ, իմ սուրբ Տապանս։


[end:song]

[start:song]

420

1. Կապուտակ երկինք՝ բյուրեղյա, մաքուր,

Քեզ եմ նվիրում իմ հոգին թաքուն,

Տառապանք ու հոգս մոռացած հեռվում`

Քո գիրկն եմ գալիս կարոտովդ լի։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


2. Աստղաշուք երկինք, դու՝ հրաշք լուսե,

Կերտված ես Աստծո հանճարով վսեմ,

Իմ երազներով քո գիրկն եմ թևում՝

Թողած հին կյանքի տենչերը նսեմ։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,

Զգում եմ ամոքող շունչդ իմ սրտում.

Քո սպասումով ես չեմ լինի տրտում,

Կլինեմ հավետ Աստծո գրկում։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


[end:song]

[start:song]

17

1. Այս կյանքս պատերազմ է, և մենք՝ զինվորներ,

Մեղքի և սատանի դեմ կմարտնչինք:

Իրավ, խորամանկ են մեր թշնամիներ,

Բայց Քրիստոսի պես մենք զորապետ ունենք։


     Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,

     Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,

     Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար

     Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


2. Բաց է քեզի համար Աստծո զինարան,

Նա կը հագցնե քեզ Յուր արդարությամբ,

Գլխիդ կդնե սաղավարտ փրկության

Եվ մեջքդ կկապե Յուր ճշմարտությամբ։


     Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,

     Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,

     Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար

     Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


3. Արթուն կենալով և աղոթք ընելով՝

Մեր բոլոր զենքերն կմնան միշտ փայլուն,

Եվ կաճենք օրեցօր Աստծո Խոսքով

Եվ Նրա շնորհքով կլինենք հաստատուն։


     Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,

     Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,

     Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար

     Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


4. Անթիվ փորձությունք կան մեր ճանապարհին,

Սակայն ամենին Հիսուսով կհաղթենք,

Եվ Հորդանան գետից անցնելու պահին

Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք։


     Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,

     Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,

     Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար

     Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։

[end:song]