Song Toolbar:


587

1. Անարդար է այս աշխարհը,

Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:

Հոգիս ցավով լալիս է,

Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:

Մարդիկ մեղքով ցնծում են,

Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:

Սրբությունը ծաղրվում է,

Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:

     Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,

     Առանց Քեզ, Հիսո՜ւս, լալիս է հոգիս,

     Առանց Քեզ, ես մենակ եմ, մենակ եմ: 


2. Աղոթքները մեր, Տե՛ր, լսիր,

Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:

Աղաչանքը, Տե՛ր, լսիր,

Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:

Մեղքից, մահից ազատի՛ր,

Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:

Կույր աչքերը նրանց բացիր,

Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:

     Առանց Քեզ, Հիսո՛ւս, տխուր եմ,

     Առանց Քեզ, Հիսո՛ւս, կորած են մարդիկ,

     Առանց Քեզ կորած են, կորած են:


3. Սիրովդ նրանց այցելիր,

Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:

Քո Սուրբ Հոգով նրանց հպվիր,

Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:

Դու Գողգոթա նրանց կանչիր,

Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:

Քո սուրբ արյամբ նրանց մաքրիր,

Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:

     Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,

     Առանց Քեզ, Հիսո՜ւս, խաչը անզոր է,

     Առանց Քեզ խաչն անզոր է, անզոր է:


  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: