852
Տա՛ր մեզ Ավետյաց Երկիր,
Քանանի Երկիր, Խոստացյալ Երկիր (2)
Սուրբերի Երկիր
Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվա՛ծ,
Դու խոստացար նրանց տանել Երկիր Ավետյաց,
Մենք էլ նրանց սերունդներն ենք ու ժառանգներն ենք
Եվ Քո խոստմանն էլ անհամբեր մենք սպասում ենք:
Տա՛ր մեզ Ավետյաց Երկիր,
Քանանի Երկիր, Խոստացյալ Երկիր,
Սուրբերի Երկիր,
Այնտեղ պիտի երգենք.
«Սուրբ ես, Տե՛ր, հավիտյան» (2):
Այնտեղ Կենաց գետն է հոսում Աստծո գահից,
Կենաց ծառն է պտուղ տալիս ամեն ամիս,
Ու ամենուր երգն է հնչում սուրբ հրեշտակների,
Որ անդադար գովերգում են Աստծո Գառին:
Տա՛ր մեզ Ավետյաց Երկիր,
Քանանի Երկիր, Խոստացյալ Երկիր, (2)
Սուրբերի Երկիր,
Այնտեղ պիտի երգենք.
«Սուրբ ես, Տե՛ր, հավիտյան» (2):
Տա՛ր մեզ Ավետյաց Երկիր,
Քանանի Երկիր, Խոստացյալ Երկիր (2)
Սուրբերի երկիր, Ավետյաց երկիր,
Քանանի երկիր։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: