389
1. Տոն է այսօր սուրբ հաղթական
Հիսուս կուգա Երուսաղեմ (2)
Տիրոջ ճամփան պատրաստեցեք
Արմավենու ոստեր փռեք
Ելեք Տիրոջ դիմավորեք
Հիսուս կուգա Երուսաղեմ
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
2.Ահա գալիս եմ ես շուտով
Տերն է հայտնում Սուրբ Հոգիով (2)
Լսիր անուշ ձայնը Տիրոջ
Կանչում է քեց Երուսաղեմ
Ով պատրաստ է այսօր արթուն
Թող ասի Տեր Հիսուս եկուր
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
3. Օվսաննաներ որդուն Դավթի
Օվսաննաներ թագավորին (2)
Օրհնանքները թող չսպառվեն
Հիսուս կուգա Երուսաղեմ
Նոր ցնծության երգեր երգենք
Սուրբ գալուստը դիմավորենք
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: