[start:song:old]
1.Ես կյանքի լույսն եմ
Ես կյանքի հույսն եմ
Եկեք ինձի հավատացեք
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի ու Ես կամ
2.Ես կյանքի հացն եմ
Ես կյանքի հացն եմ
Եկեք ինձի ճաշակեցեք
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի ու Ես կամ
3.Ես կյանքի ջուրն եմ
Ես կյանքի ջուրն եմ
Եկեք ինձի ճաշակեցեք
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի ու Ես կամ 2
[end:song:old]
[start:song]
1. Անարդար է այս աշխարհը,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Հոգիս ցավով լալիս է,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Մարդիկ մեղքով ցնծում են,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Սրբությունը ծաղրվում է,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՜ւս, լալիս է հոգիս,
Առանց Քեզ, ես մենակ եմ, մենակ եմ: (2)
2. Աղոթքները մեր, Տե՛ր, լսիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Աղաչանքը, Տե՛ր, լսիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Մեղքից, մահից ազատի՛ր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Կույր աչքերը նրանց բացիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՛ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՛ւս, կորած են մարդիկ,
Առանց Քեզ կորած են, կորած են: (2)
3. Սիրովդ նրանց այցելիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Քո Սուրբ Հոգով նրանց հպվիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Դու Գողգոթա նրանց կանչիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Քո սուրբ արյամբ նրանց մաքրիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՜ւս, խաչը անզոր է,
Առանց Քեզ խաչն անզոր է, անզոր է: (2)
[end:song]
[start:song:old]
Օրհնեցեք Աստծուն Նրա սրբարանում
Օրհնեցեք Նրան Իր զորության մեջ
Օրհնեցեք Նրան գործերի համար
Օրհնեցեք մեծ փառքի համեմատ (2)
Օրհնեցեք Նրան շեփորի ձայնով
Տավիղով և քնարով
Օրհնեցեք Նրան նվագով պարով
Թմբուկով և սրինգով: (2)
Օրհնեցեք Աստծուն միաձայն երգով
Օրհնեցեք մեծաձայն ծնծղաններով
Օրհնեցեք Նրան արժանի է Նա
Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան (2)
Օրհնեցեք Նրան շեփորի ձայնով
Տավիղով և քնարով
Օրհնեցեք Նրան նվագով պարով
Թմբուկով և սրինգով (2)
[end:song:old]
[start:song:old]
1. Սա է ծառան իմ, ում կհավանեմ,
Նա է ընտրյալն իմ, ում ձեռք կմեկնեմ:
Սա է ծառան իմ, իմ Սուրբն է Նա.
Նա կազատի ձեզ, ձեր մեղքերից,
Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն: (2)
Իմ Տեր Հիսուս,
Փառք Քեզ ալելույա,
Փառք Քեզ ալելույա,
Իմ Տեր Հիսուս:
(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին
Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,
Իմ Որդուն, հեզ ու խոնարհ
Եվ Գառն միածնին: 2)
2. Սա է ծառան իմ, Նրան եմ սիրում,
Ով կընդունի Նրան, կընդունի և ինձ:
Սա է ծառան իմ, Նա է արդարը
Ով կլսի Նրան, կլսի և ինձ
Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն: 2
Իմ Տեր Հիսուս,
Փառք Քեզ ալելույա,
Փառք Քեզ ալելույա,
Իմ Տեր Հիսուս:
(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին
Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,
Իմ Որդուն, հեզ ու խոնարհ
Եվ Գառն միածնին: 2)
Սա է ծառան իմ
[end:song:old]
[start:song]
1. Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,
Արտասվող աչքերս չորացրո՛ւ,
Ընկածիս Քո խաչին բարձրացրո՜ւ,
Մեռած եմ, նոր կյանքով ապրեցրո՛ւ։
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
2. Կենարար արյունդ ցողեցրո՜ւ,
Նորոգի՜ր հոգին իմ, ու լցրու,
Մեղքերս ինձանից հեռացրո՜ւ
Կորցրու անձը հին ու մոռացրու
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս (2) ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
[end:song]
[start:song:old]
1.Աշխարհի մարդիկ տեսեք Արքան է գալիս
Երկրի վրա լսվում է խոսքը Նրա
Աշխարհի մարդիկ տեսեք որ լույսն է գալիս
Ժամն է ահա գալիս է Նա մեզ տուն տանելու:
Եվ ժամը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Եվ գալը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Երկրի վրա ապրող ամեն մի մարդ
Պիտի տեսնի իր խոսքն ասի այո կամ ոչ
Այո կամ ոչ դժոխք թե դրախտ
Իսկ մենք ասում ենք այո ալելուիա
Այո ալելուիա, այո ալելուիա Արքային (2)
2.Խավարի որդիք տեսեք Արքան է կանչում
Երկրի վրա լսվում է խոսքը Նրա
Խավարի մարդիկ տեսեք որ լույսն է գալիս
Ժամն է ահա գալիս է Նա մեզ տուն տանելու:
Եվ ժամը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Եվ գալը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Երկրի վրա ապրող ամեն մի մարդ
Պիտի տեսնի իր խոսքն ասի այո կամ ոչ
Այո կամ ոչ դժոխք թե դրախտ
Իսկ մենք ասում ենք այո ալելուիա
Այո ալելուիա, այո ալելուիա Արքային (2)
[end:song:old]
[start:song:old]
Եղջերուի պես որ փափագում է ջրի աղբյուրին
Իմ հոգին էլ այդպես իմ հոգին էլ կարոտագին
Տենչում է քեզ:
Օ հոգիս ինչու ես հառաչում
Ինչու ես դու տխրում
Անդադար Աստծուն ապավինիր
Ու երբեք հույսդ մի կորցնիր:
Ծարավ է հոգիս արդյոք երբևէ հանգիստ կգտնե
Երանի թե գնամ ու նրա երեսի առջև ես հայտնվեմ:
Օ հոգիս ինչու ես հառաչում
Ինչու ես դու տխրում
Անդադար Աստծուն ապավինիր
Ու երբեք հույսդ մի կորցնիր:
Գիշեր ու ցերեկ ես արտասվում եմ տխուր ու տրտում
Որ մարդիկ նախատում և ասում են ինձ
Ուր է քո Աստվածը ուր:
Օ հոգիս ինչու ես հառաչում
Ինչու ես դու տխրում
Անդադար Աստծուն ապավինիր
Ու երբեք հույսդ մի կորցնիր:
Ցերեկով իր օրհնություններն է տալիս նվեր
Իսկ գիշերը երգեր և աղոթքը հոգուս խորքից
Թռչում է վեր:
Օ հոգիս ինչու ես հառաչում
Ինչու ես դու տխրում
Անդադար Աստծուն ապավինիր
Ու երբեք հույսդ մի կորցնիր: (2)
[end:song:old]
[start:song]
Քո տանդ մեջ (3)
Պետք ունիս դուն Հիսուսի: (2)
1. Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քո տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քո տանդ մեջ:
Քո կյանքի մեջ,
Քո սրտի մեջ, քո մտքի մեջ
Պետք ունիս դուն Հիսուսի։ (2)
2. Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քո տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քո տանդ մեջ:
[end:song]