420
1. Կապուտակ երկինք՝ բյուրեղյա, մաքուր,
Քեզ եմ նվիրում իմ հոգին թաքուն,
Տառապանք ու հոգս մոռացած հեռվում`
Քո գիրկն եմ գալիս կարոտովդ լի։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
2. Աստղաշուք երկինք, դու՝ հրաշք լուսե,
Կերտված ես Աստծո հանճարով վսեմ,
Իմ երազներով քո գիրկն եմ թևում՝
Թողած հին կյանքի տենչերը նսեմ։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,
Զգում եմ ամոքող շունչդ իմ սրտում.
Քո սպասումով չեմ լինի տրտում,
Կլինեմ հավետ Աստծո գրկում։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: