Home


[start:song]

198

1. Գողգոթայի սարը ելա երազով,

Տեր Հիսուսի խաչին հասա մուրազով,

Տեսա՝ Տերս արյունոտ էր վերից վար,

Արնաթաթախ բաց վերքերը կերևար:


2. Այդ տեսնելով՝ չէի կարող համբերել,

Ոտքերն ընկա և սկսեցի համբուրել,

Փաթաթվելով՝ Տիրոջս այնպես փարվեցի,

Ինձ թվաց, թե Խաչյալի հետ ձուլվեցի:


3. Լույս սկսեց ճառագել իմ մարմինը,

Ինձ հեղել էր Տիրոջ քավիչ արյունը,

Հենց այդ պահից Տիրոջ սերը հասկացա,

Այդ սիրո մեջ հավերժ մնալ խոստացա:


4. Էլ ո՛չ ահ կար, ո՛չ էլ մահ կար ինձ համար,

Էլ ո՛չ ցավ կար, ո՛չ էլ տանջանք ինձ համար,

Հավերժական փրկությանը փաթաթված՝

Երկինքների երկնից էի նայում ցած:

[end:song]

[start:song]

426

1. Այդ ի՜նչ խաղաղ աչքեր ունես,

Իմ ճերմակ աղավնի,

Դու օրհնություն բերիր տունս,

Իմ սպիտակ աղավնի։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։


2. Փոխեցիր իմ բնությունը՝

Տալով ինձ նոր ծնունդ,

Մտար հոգուս խարխուլ տունը՝

Տալով ինձ նոր սնունդ։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։

[end:song]

[start:song]

226

1. Տե՜ր իմ Ամենակալ,

Ամենքի Տիրակալ,

Գործի՛ր սիրովդ անհուն

Մարդկային սրտերում։


     Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,

     Դու` միակ Արարիչ,

     Հոգիս Քեզ մոտ միայն

     Կհանգչի հավիտյան։


2. Թշվառացած, հոգնած,

Ունայն կյանքից զզված`

Դեպի Քեզ եմ դիմում,

Որ փրկվեմ մեղքերից։


     Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,

     Դու` միակ Արարիչ,

     Հոգիս Քեզ մոտ միայն

     Կհանգչի հավիտյան։


3. Գիտեմ` շատ ես տանջվել

Ու ինձ համար խաչվել,

Քո թափած արյունով

Ինձ կյանք ես պարգևել։


     Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,

     Դու` միակ Արարիչ,

     Հոգիս Քեզ մոտ միայն

     Կհանգչի հավիտյան։


4. Քո սուրբ ձեռքը մեկնի՛ր,

Ընկածիս վեր հանի՛ր,

Եթե ոչ` կընկղմվեմ,

Ուժասպառ կլինեմ։


     Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,

     Դու` միակ Արարիչ,

     Հոգիս Քեզ մոտ միայն

     Կհանգչի հավիտյան։

[end:song]

[start:song]

465

1. Օրհնյալ Հիսուսի Սուրբ Հոգով լցված՝

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Ջրողներն էլ իրենց գործը ունեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Տերն էլ անպայման կհատուցի քեզ,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։


Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո

Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,

Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝

Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։


2. Մի քանիսը ճամփի կողքին կընկնեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո,

Իսկ մի քանիսն ապառաժին կընկնեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Որոշ մասը կընկնի փշերի մեջ,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո.

Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։


Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո

Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,

Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝

Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։


[end:song]

[start:song]

420

1. Կապուտակ երկինք՝ բյուրեղյա, մաքուր,

Քեզ եմ նվիրում իմ հոգին թաքուն,

Տառապանք ու հոգս մոռացած հեռվում`

Քո գիրկն եմ գալիս կարոտովդ լի։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


2. Աստղաշուք երկինք, դու՝ հրաշք լուսե,

Կերտված ես Աստծո հանճարով վսեմ,

Իմ երազներով քո գիրկն եմ թևում՝

Թողած հին կյանքի տենչերը նսեմ։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,

Զգում եմ ամոքող շունչդ իմ սրտում.

Քո սպասումով չեմ լինի տրտում,

Կլինեմ հավետ Աստծո գրկում։


Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։


[end:song]

[start:song]

308

1. Հիսուսն հավաքեց գառներին կորած,

Նա կհավաքի հայերին ցրված,

Որ նրանց փրկի ու երկինք տանի,

Տերը հայերին մենակ չի թողնի:


Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,

Աստված մեր ազգին պիտի ողորմի:


2. Բազում տանջանքից մենք վեր կհառնենք,

Ողջ Հայաստանով Քրիստոս դավանենք,

Աստծո ուժը վեր է ամենից,

Մենք դեռ ընկած չենք Աստծո երեսից:


Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,

Աստված մեր ազգին պիտի ողորմի:


3. Հավատք ունենանք, Քրիստոս դավանենք,

Անձայն կուռքերը մեզանից վանենք,

Կենդանի Աստված մեզ հետ է, հայե՛ր,

Աստված մեր հանդեպ ունի անհուն սեր:


Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,

Աստված մեր ազգին պիտի ողորմի:


4. Մենք փորձության մեջ հավատքներս պահենք,

Մեր պապերի պես Տիրոջ ծառայենք,

Քանի անգամ էլ որ հայը ընկնի,

Հիսուսը պիտի նրան վեր հանի:


Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,

Աստված մեր ազգին պիտի ողորմի:


[end:song]