[start:song
70
1. Այնպես անուշ անուն չկա,
Չկա այնպես սիրուն մը,
Ինչպես ծնանելեն առաջ
Փըրկչին տըրված անունը։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
2. Հրեշտակն իջավ, անոր ըսավ.
«Հիսուս դնես անունը,
Քանզի մահեն պիտի փրկե
Բոլոր Իր ժողովուրդը»։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
3. Խաչին վրա ալ գրեցին
Այս պատվական անունը,
Որ մարդ տեսնե` ինչո՞ւ համար
Միշտ զԻնքը սիրելու է։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
4. Ու հիմա, Հորը քով նստած,
Ինքն է մեր Բարեխոսը,
Ուստի սիրենք ու միշտ գովենք
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
[end:song]
[start:song
217
1. Եթե դժվարության հանդիպես
Կամ թե մարդկանցից արհամարհվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Եթե ծաղիկները թառամեն,
Եվ տերևները ծառից թափվեն,
Իսկ սրտումդ կրակը հանգչի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարեն,
Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,
Մի՛ մեղադրիր ոչ ոքի երբեք։
Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
Իմ եղբա՛յր, այս խոսքը դու հիշիր.
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
3. Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքերը դու սրտիդ մեջ դի՛ր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր։
4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի՛ մեղադրիր։
Որովհետև Հիսուս Քրիստոսը
Ներում է բոլորիս մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղի՛ր
Եվ Նրա նման դու էլ ների՛ր։
5. Թե ուզում ես երջանիկ լինել
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անել՝
Ամենից առաջ քեզ մեղադրել։
Քանզի Հիսուսը, մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պարգևեց։
[end:song]
[start:song
420
1. Կապուտակ երկինք՝ բյուրեղյա, մաքուր,
Քեզ եմ նվիրում իմ հոգին թաքուն,
Տառապանք ու հոգս մոռացած հեռվում`
Քո գիրկն եմ գալիս կարոտովդ լի։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
2. Աստղաշուք երկինք, դու՝ հրաշք լուսե,
Կերտված ես Աստծո հանճարով վսեմ,
Իմ երազներով քո գիրկն եմ թևում՝
Թողած հին կյանքի տենչերը նսեմ։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,
Զգում եմ ամոքող շունչդ իմ սրտում.
Քո սպասումով չեմ լինի տրտում,
Կլինեմ հավետ Աստծո գրկում։
Օ՜, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,
Աստծո սիրո պես խորն ես ու անծիր,
Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,
Գլուխս դնեմ Հիսուսի կրծքին։
[end:song]
[start:song
711
1. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քեզ կյանք է տալիս,
Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քո Տերն է գալիս,
Հողեղեն մարմնիդ նոր կյանք է տալիս:
2. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Ցնծալով` Իր հոտին ողջույն է տալիս:
Խնդրեցե՛ք միաձայն աշխարհի համար,
Չէ՞ որ արյունն հեղեց բոլորի համար:
3. Ցնծա՛ երկիր և քո մեջ բնակվողներ,
Ցնծացե՛ք, Հիսուսի տանջված գառնուկներ,
Ցնծալով երգեցեք, գնում ենք հավետ
Մեր հետևում թողած դժոխքն առհավետ:
4. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Բայց ամբարիշտները դարձի չեն գալիս,
Կխնդրեն լեռներին՝ ընկե՛ք մեզ վրա,
Բարկության այդ ժամին ո՞վ կդիմանա:
[end:song]
[start:song
349
ՆԵԵՏ 84
1. Միայն թող Քեզ նայեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Հետևեմ քայլերիդ, ո՜վ Տեր,
Հետևեմ անվհատ, ո՜վ Տեր,
Հետևեմ հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
2. Միայն թող Քեզ սիրեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Սիրեմ ներկայությունդ, ո՜վ Տեր,
Սիրեմ անկեղծությամբ, ո՜վ Տեր,
Սիրեմ միշտ, հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
3. Միայն Քեզ ծառայեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Անեմ միայն Քո կամքն, ո՜վ Տեր,
Անեմ այն անվարան, ո՜վ Տեր,
Անեմ միշտ, հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
[end:song]
[start:song
474
1. Հայր Աստված, օրհնում ենք Քեզ Քո Որդու անունով,
Խնդրում ենք հայրական սեր և օրհնություն։
Միմիայն Դու ես Աստված երկնքում, երկրի վրա,
Արարիչ տիեզերքի, մեր Տեր և Թագավոր,
Քո Հոգով շրջիր մեր մեջ ու մեզ կյանք տուր։
2. Հիսուս Քրիստոս, ճշմարտություն բխող Սիրո աղբյուր,
Սիրում ենք, պաշտում ենք Քեզ հոգու խորքից։
Քո մահով տվեցիր կյանք, ազատեցիր մահից,
Փրկիչ մեր, տառապեցիր՝ մեղքը մեր կրելով,
Քո Հոգով ազատություն, ով Տեր, մեզ տուր։
3. Հարազատ երկինքը բացվել է մեր առջևում,
Հայր Աստված կրծքին է սեղմել Իր Որդուն:
Դու միայն արժանացար բանալու կնիքն այն,
Խաչվեցիր, ինչպես դատապարտված մի մեղավոր,
Հեզությամբ խոնարհվեցիր Քո Հոր խոսքին:
[end:song]