497
Տեր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Ձյունեն ճերմակ, մաքուր,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
Տեր իմ, այն հին մարդս չէ, որ ինձ պիտի փրկե
Այլ ես քո հետ պիտ խաչ ելնեմ,
Այնժամ հարություն առած նոր կյանք ես կունենամ
Տիրոջ ողորմությամբ,
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր
Սուրբ հոգով լեցուն մի կյանք
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր,
Սիրելի Հիսուս, իմ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: