Song Toolbar:


327

1. Ով իմ բարեկամ, գիտեմ դու էլ ես

Որոնում մեկին, որ քեզ հասկանա,

Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,

Բայց դեռ չեն գտել սերը իսկական:


Հիսուսի սերը, Հիսուսի սերը

Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.

(Ուստի հավատա ով մարդ սիրելի

Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)


2. Որքան էլ փնտրես իմ քույր կամ եղբայր,

Չկա աշխարհում հարազատ մի բան,

Հարազատ ճամփան, լույսը հիմնական

Հիսուսով լեցուն սերն է իսկական:


Հիսուսի սերը, Հիսուսի սերը

Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.

(Ուստի հավատա ով մարդ սիրելի

Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)


3. Ուստի եկ եղբայր Հիսուսին դառնանք,

Հիսուսով լեցուն սուրբ կյանք ունենանք,

Աստված է մեզ պետք, եկ շտապենք Նրան

Հենց Աստված է սուրբ սերը իսկական:


Հիսուսի սերը, Հիսուսի սերը

Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.

(Ուստի հավատա ով մարդ սիրելի

Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: