178
1. Հուսա՛, կգան ուրախ օրեր,
Կգան զվարթ օրեր՝
Մեր սպասած, երազած։
Ու կանցնեն արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ
Կկորչեն մեկընդմիշտ։ (2)
Ու կգա օրհնյալ այն ժամն Սուրբ Միածնի,
Կհնչեն փողի ձայներն ավետիսի,
(Ցնծության արտասուքով,
Հրճվանքով ու մեծ փառքով
Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր։ 2)
2. Հուսա՛, կգտնի հոգիդ նորից
Փափագած դեռ դարերից
Իր Փրկչին, Արարչին։
Ու մոռացած արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ՝
Կփարվի իր Փրկչին։ (2)
Ու կգա օրհնյալ այն ժամն Սուրբ Միածնի,
Կհնչեն փողի ձայներն ավետիսի,
(Ցնծության արտասուքով,
Հրճվանքով ու մեծ փառքով
Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր։ 2)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: