[start:song:old]
1. Ով իմ բարեկամ, գիտեմ դու էլ ես
Որոնում մեկին, որ քեզ հասկանա,
Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,
Բայց դեռ չեն գտել սերը իսկական:
Հիսուսի սերը, Հիսուսի սերը
Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.
(Ուստի հավատա ով մարդ սիրելի
Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)
2. Որքան էլ փնտրես իմ քույր կամ եղբայր,
Չկա աշխարհում հարազատ մի բան,
Հարազատ ճամփան, լույսը հիմնական
Հիսուսով լեցուն սերն է իսկական:
Հիսուսի սերը, Հիսուսի սերը
Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.
(Ուստի հավատա ով մարդ սիրելի
Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)
3. Ուստի եկ եղբայր Հիսուսին դառնանք,
Հիսուսով լեցուն սուրբ կյանք ունենանք,
Աստված է մեզ պետք, եկ շտապենք Նրան
Հենց Աստված է սուրբ սերը իսկական:
Հիսուսի սերը, Հիսուսի սերը
Հիսուսի սերը մեզ կյանք է տվել.
(Ուստի հավատա ով մարդ սիրելի
Հիսուսն Իր սերը մեզ է տվել: 2)
[end:song:old]
[start:song]
Քո տանդ մեջ (3)
Պետք ունիս դուն Հիսուսի: (2)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
Քու կյանքիդ մեջ,
քու սրտիդ մեջ, քու մտքիդ մեջ
Պետք ունիս դուն Հիսուսի։ (2)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
[end:song]
[start:song:old]
Սերդ մեզ կանչում է
Սերդ մեզ քաշում է
Ճշմարտության վեհ ճանապարհ
Դու ճշմարիտ անկյունաքար 2
Սեր է Քո անունը 2
Սիրով լցված աղբյուր ես Դու
Սիրով լցրու ինձ այսօր (2)
Սերդ պահպանում է
Սերդ ինձ պարգև է
Սիրո անհուն մի օվկիան
Դու սքանչելի աննման 2
Սեր է Քո անունը 2
Սիրով լցված աղբյուր ես Դու
Սիրով լցրու ինձ այսօր (2)
Ինձ այսօր
[end:song:old]
[start:song:old]
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ (2)
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
[end:song:old]
[start:song:old]
Գթա՜, ով Բարձրյալ Աստված,
Գթա՜ մեզ գթա՜
Իսրայել ժողովրդին Քո գթա՜
Քո Երուսաղեմ քաղաքին
Գթա՜, Գթա՜, Գթա՜
Գթա՜, ով բարձրյալ Աստված
Գթա՜ մեզ, գթա՜
Հայ ժողովրդին այցելիր գթա՜
Քեզ հուսացած ազգիս ով Տեր
Գթա՜ գթա՜ գթա՜
Սիոնին որ տունն է Քո փառքի
Եվ Դավթի տանը, որին Դու օծեցիր
Մեծ ու սուրբ Քո տանը ողորմիր
Գթա՜ գթա՜ գթա՜ (2)
[end:song:old]
[start:song]
1. Տե՜ր, Դու ստեղծել ես ինձ
Եվ արարել ես ինձ,
Պատկերովդ ես ինձ ստեղծել`
Քո փառքի համար: (2)
Պաշտեմ Քեզ հոգով,
Ճշմարտությունով,
Ապրեմ հավատքով,
Երկրպագեմ Քեզ իմ ամբողջ հոգով
Եվ իմ ողջ կյանքով:
Սերդ վայելեմ գիշեր ու ցերեկ
Ու անվերջ երգեմ,
Դու ես Տերը իմ, Դու ես Տերը իմ
Հոգու հավիտյան: (2)
2. Տե՜ր, Դու ընտրել ես ինձ
Ու փրկագնել ես ինձ:
Շնորհակալ եմ, Տե՛ր Հիսուս,
Քո սիրո համար: (2)
Պաշտեմ Քեզ հոգով,
Ճշմարտությունով,
Ապրեմ հավատքով,
Երկրպագեմ Քեզ իմ ամբողջ հոգով
Եվ իմ ողջ կյանքով:
Սերդ վայելեմ գիշեր ու ցերեկ
Ու անվերջ երգեմ,
Դու ես Տերը իմ, Դու ես Տերը իմ
Հոգու հավիտյան: (2)
Պաշտեմ Քեզ հոգով,
Ճշմարտությունով,
Ապրեմ հավատքով,
Երկրպագեմ Քեզ իմ ամբողջ հոգով
Եվ իմ ողջ կյանքով:
Սերդ վայելեմ գիշեր ու ցերեկ
Ու անվերջ երգեմ,
Դու ես Տերը իմ, Դու ես Տերը իմ
Հոգու հավիտյան:
Դու ես Տերը իմ, Հոգու հավիտյան։
[end:song]
[start:song:old]
Տեր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Ձյունեն ճերմակ, մաքուր,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
Տեր իմ, այն հին մարդս չէ, որ ինձ պիտի փրկե
Այլ ես քո հետ պիտ խաչ ելնեմ,
Այնժամ հարություն առած նոր կյանք ես կունենամ
Տիրոջ ողորմությամբ,
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր
Սուրբ հոգով լեցուն մի կյանք
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր,
Սիրելի Հիսուս, իմ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
[end:song:old]
[start:song:old]
Երբ կյանքի վիճակներ կբեռնավորեն քեզ
Կռնակդ ալ կքած ճնշումեն
Հիսուս կպատվիրե որ մենք իրեն հանձնենք
Մեր հոգսերն մեր հարցեր լիովին
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
Երբ մարմինդ կհոգնի և հույսդ կհատնի
Շվարած կսպասես օգնության
Հիսուս հոգերտ կառնե օրհնության կփոխե
Հավատա վստահե Օրհնյալին:
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
[end:song:old]