[start:song:old]
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Միակ Թագավորը և Արքան,
Նա է հույսը մեր փրկության,
Երգը մեր ուրախության: 2
Փառք տվեք Բարձրյալին
Օվսաննա երգենք Արքային
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Փրկությունը մարդկության: 2
+++++++
Եկեք երգենք ուրախանանք
Տերն է գալիս մարանաթա: 4
Օվսաննա, երգիր օվսաննա
Փառք, ալելույա մարանաթա: 4
+++++++
Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ
Եվ բարձրացրեք Նրա սուրբ անունը
Փառքն ու գոհությունը լինի Նրան
Որ տիրում է հավիտյան: 2
(Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2)
+++++++++
Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար
Վերստին Քո փրկության համար
Քո սիրո մասին մենք կերգենք
Քո անունը կմեծարենք:
Նա լցրեց մեզ ցնծությամբ
Նրա առջև մենք հզոր ենք իր ուրախությամբ,
Դե եկեք Նրան փառաբանենք
Գոհությամբ երգենք, պաշտենք:
(Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2)
[end:song:old]
[start:song:old]
Գոհություն Աստծուն բոլոր սրտով
Քո սքանչելիքները պիտի պատմեմ
Անունդ պիտի երգեմ
Գոհություն Աստծուն բոլոր սրտով
Քեզնով ուրախ պիտի լինեմ ու ցնծամ, Ալելույա (2)
[end:song:old]
[start:song]
Դու արժանի ես գոհության, (2)
Քեզ մոտ ենք գալիս մենք
Եվ Քեզ մեծարում ենք,
Հա՛յր, Դու արժանի ես, (2)
Դու արժանի ես գոհության։(2)
(Միայն Դու ես սուրբ,
Մեր զորավոր Արքա,
Միայն Դու ես սուրբ,
Քո առջև ենք մենք ահա։
Մենք՝ ծնված սուրբ, զորեղ Քո Խոսքով
Եվ լցված օծությամբ Քո հզոր,
Տեսնում ենք մենք հիմա
Որ Դու ես միայն սուրբ։ 2)
[end:song]
[start:song]
Գալիս եմ Քեզ մոտ փառաբանության,
Հրաշքները Քո հզոր են,
Եվ մեծ է սերը Քո։
(Ի՜նչ մեծ ես Դու,
Սքանչելի ես և հզոր,
Եվ չկա մեկը Քեզ պես, Հիսուս,
Եվ չկա մեկը Քեզ պես։ 2)
Ի՜նչ մեծ ես Դու։
Փառք ենք մենք տալիս Քեզ,
Գոհանում ենք,
Բարձրացնում ենք մեր ձեռքերը,
Մեծարում ենք Քեզ, Աստված։
Ի՜նչ մեծ ես Դու,
Հրաշքներ ես կատարում,
Չկա մեկը Քեզ նման, Հիսուս,
Ամբողջ այս աշխարհում։ (2)
[end:song]
[start:song]
1. Օրհնյալ ես Դու, Թագավոր,
Օրհնյալ Տեր մեր փառավոր,
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Հիսուսի համար։ (2)
Հիմա թույլերը թող ուժովնան,
Աղքատներն հարստանան
Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության:
2. Փառք տանք գոհունակ սրտով,
Փառք տանք Աստծո անվան,
Փառք տանք Իր Որդու համար՝
Հիսուս Քրիստոսի։ (2)
Հիմա տկարներն են զորացած,
Ընկածներն են բարձրացած,
Տիրոջ շնորհքն է հայտնված մեզ համար:
Փառք տանք, գոհունակ սրտով
Փառք տանք Աստծո անվան
Փառք տանք
[end:song]
[start:song:old]
Տեր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Ձյունեն ճերմակ, մաքուր,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
Տեր իմ, այն հին մարդս չէ, որ ինձ պիտի փրկե
Այլ ես քո հետ պիտ խաչ ելնեմ,
Այնժամ հարություն առած նոր կյանք ես կունենամ
Տիրոջ ողորմությամբ,
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր
Սուրբ հոգով լեցուն մի կյանք
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր,
Սիրելի Հիսուս, իմ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
[end:song:old]
[start:song]
1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
[end:song]