743
Առջևդ ահա ծունկի եկած
Աղերսում եմ ով Տեր Աստված
Արթնացրու ինձ միտքս բացիր
Ճոխությունը քո հասկանամ
Ավելացրու հավատքս Տեր
Որ իսկապես քեզ հավատամ
Կասկածները ինձ չխափեն
Տեսնեմ այնպես ինչպես որ կաս
Ու շուրթերով չպաշտեմ քեզ
Ու հենց այնպես չասեմ դու կաս
Որ Քեզ զգամ Տերս այնպես
Ինչպես կզգաս ինքդ դու մեզ
Ողորմյա ինձ ով Տեր հզոր
Պաշտամունքս դու էս միակ
Լռիվ բացիր աչքիս առջև
Այս աշխարհի դեմքը ունայն
Որ պատկերս չպխտորեմ
Չպխտորվի սիրտս տկար
Որ տրտմության թմրության մեջ
Չլինեմ քեզ անհնազանդ
Թող փրկության լուրը բարի
Հոգուս փառքում չգտնի անմահ
Ու ծառ դառնանք բեռնավորված
Պտուղներով իր կենարար
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: