[start:song:old]
Տերը թագավոր է
Նա մեծափառություն է հագած
Տերը զորություն է հագած
Եվ իր մեջքը կապած է
Հաստատ է աթոռը սկզբից
Եվ հավիտյան է Նա
Սրա համար իմ կյանքը հաստատ է
Սրա համար աշխարհը հաստատ է
Սրա համար հավատքս հաստատ է
Եվ չի սասանում
[end:song:old]
[start:song]
1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,
Ամպերով երկնից դեպ երկիր կգա,
Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,
Երբ որ Հայր Աստված հրաման կտա։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
2. Բազմած հրեղեն կառքին երկնային`
Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,
Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,
Խոնարհ գառները՝ համառ այծերից։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,
Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,
Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,
Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
[end:song]
774
Գթա՜, ով Բարձրյալ Աստված,
Գթա՜ մեզ գթա՜
Իսրայել ժողովրդին Քո գթա՜
Քո Երուսաղեմ քաղաքին
Գթա՜, Գթա՜, Գթա՜
Սիոնին որ տունն է Քո փառքի
Եվ Դավթի տանը, որին Դու օծեցիր
Մեծ ու սուրբ Քո տանը ողորմիր
Գթա՜ գթա՜ գթա՜ (2)
աաաաաաաաա
Գթա՜, ով բարձրյալ Աստված
Գթա՜ մեզ, գթա՜
Հայ ժողովրդին այցելիր գթա՜
Քեզ հուսացած ազգիս ով Տեր
Գթա՜ գթա՜ գթա՜
Սիոնին որ տունն է Քո փառքի
Եվ Դավթի տանը, որին Դու օծեցիր
Մեծ ու սուրբ Քո տանը ողորմիր
Գթա՜ գթա՜ գթա՜ (2)
աաաաաաաաա
[start:song:old]
Առջևդ, ահա, ծնկի եկած,
Աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված,
Արթնացրու ինձ, միտքս բացիր՝
Մեծությունդ ողջ հասկանամ։
Ավելացրու հավատքս, Տե՜ր,
Որ իսկապես Քեզ հավատամ,
Կասկածները ինձ չխաբեն,
Չլինեմ Քեզ անհնազանդ։
Լոկ շուրթերով չպաշտեմ Քեզ,
Ու հենց այնպես ասեմ Դու կաս,
Որ Քեզ սիրեմ, Տերս, այնպես,
Ինչպես սիրում ես, Տեր, Դու մեզ։
Ողորմիր ինձ, ո՜վ Տեր հզոր.
Պաշտամունքս Դու ես միայն,
Լրիվ բացիր աչքիս առաջ,
Այս աշխարհի դեմքը ունայն:
Որ մտքերս չպղտորվեն,
Չալեկոծվի սիրտս տկար,
Որ տրտմության, թմրության մեջ
Չլինեմ ես անհնազանդ:
Թող փրկության լուրդ բարի
Հոգուս խորքում նետի արմատ,
Ու ծառ դառնա, բեռնավորվի,
Պտուղներով իր կենարար:
Մաքրիր, սրբիր ու զարդարիր,
Նաև լցրու անոթն այս սին,
Աստվածային Քո ճոխությամբ,
Քեզ արժանի վայելչությամբ:
Եվ երբ հանկարծ Դու հայտնվես,
Քո գալստյան այն Մեծ օրում,
Չվախենամ ու չամաչեմ,
Որպես որդի դիմավորեմ:
Ա՜խ, երանի՜ գրկես Դու ինձ,
Սեղմես կրծքիդ անարժանիս,
Առնես գիրկդ, տանես երկինք,
Լինեմ Քեզ հետ միշտ երջանիկ:
[end:song:old]
[start:song:old]
1. Սուրբ Հոգի արի (3) Սուրբ Հոգի
Արի, որ փոխվենք
Արի, որ լցվենք
Արի, որ զորանանք հաղթանակենք: 2
2.Սուրբ Հոգի գործիր (3) Սուրբ Հոգի
Գործիր մեր սրտում
Գործիր մեր մտքում
Գործիր մեր առօրյա ճամփաներում: 2
Արի, Սուրբ Հոգի (4)
3. Սուրբ Հոգի արի (3) Սուրբ Հոգի
Արի, որ փոխվենք
Արի, որ լցվենք
Արի, որ զորանանք հաղթանակենք: 2
Արի, որ փոխվենք
Արի, որ լցվենք
Արի, որ զորանանք հաղթանակենք:
Գործիր մեր սրտում
Գործիր մեր մտքում
Գործիր մեր առօրյա ճամփաներում:
[end:song:old]
ԶԱՎԱԿՍ
1. Ես չեմ ասում, դու պիղծ ես, ու ոչ էլ անարժան։
Ես չեմ ասում էլ շնորհ չկա,
Հոսում է Այն առատ
Բայց քեզ պետք է մեղքերիցդ մաքրվել,
Ու Ջրով փոշիներիցդ լվացվել,
Գալ Շնորհքիս Գահի առջև ու Շնորհք առնել...
Օօհ զավակս...
Չարը մեղադրող է, սպանող ու անարգող։
Պայքարը անողորմ է, հաղթող ես, կամ պարտվող։
Պայքարիր ինձ հետ, ինձնով ու ինձ համար։
Ու էլ չեն լինի վախերդ անհամար ։
Չես ընկնի վիճակների մեջ դու անճար։
Օօօհ զավակս...
Հիշիր քո ուժը Սերն է։
Լեզուն քո երկնային։
Զենքերդ Սուրբ Հոգուց են,
Զորեղ, Սուրբ Գրային...
Մի լինի դյուրագռգիռ ու նյարդային։
Մի իջիր մակարդակին աշխարհային,
Մտածիր հոգեբանությամբ երկնային։
Օօօհ զավակս։
Սիրտը իմ ցնծում է քո հաղթանակներից։
Ու անսահման տխրում քո ձախողումներից։
Իմ Արյամբ ու քո վկայության խոսքով։
Սուրբ Հոգով, Գրքով ու նորոգված մտքով։
Ով հաղթող, գնա, ես հավատում եմ քեզ...
Օօօհ զավակս։
Երգիր երգիր
1. Տրտմությամբ դու քայլում ու անվերջ մտածում ես։
Որ Բազուկը Փրկչի սիրելի քեզ լքեց
Բայց Աստված իր զավակին Երբեք չի լքում։
Երկնային լռությունը հավատքով են անցնում։
Երգիր երգիր, սիրելի Փրկչիդ երգիր։
Ու միշտ հիշիր Նրա բարիքները
Ով իմ անձ Տեր Հիսուս Փրկչիդ երգիր
Քո Կյանքին երբեք մի մոռացիր։
2 . Տեր է Նա նաև քո իրավիճակներին։ Տվողն է պատասխան Նա քո բոլոր հոգսերին։
Այս աշխարհը չարացած հասնում է ավարտին։
Պիտ հաղթես Հիսուսով քո փորձություններին։
3. Արյունով Պատվական քո մեղքերն է ներում։
Ու վերքե րդ բժշկում, քեզ ազատ արձակում։
Փառավոր Հարությամբ քեզ արդար է անում։
Դե ցնծա ու հայտնիր Նրան շնորհակալություն։