377
1.Ով է, որ մեզ միշտ հսկում է,
Հայրական սիրով,
Ով է, որ միշտ խրատում է
Իր Հոգու ձայնով:
Ներում է մեզ, երբ զղջում ենք
Մխիթարում՝ երբ տխրում ենք
Սեր է Նա (2) անսահման
Ով է, ով է Ան:
Էմմանուէլ, Էմմանուէլն է Ան
Աստված մեզ հետ է հավիտյան
Փրկությունը հոգիների կորստյան:
Ծնվեց խոստացված Մանուկը այն
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան
Հոգիներիս, աչքերնիս լույս լինի:
2. Ողջույն քեզ իմ լավ բարեկամ
Ես քեզ հետ եմ, կամ
Ճանաչիր Իմ մահով գնված
Փրկության ճամփան:
Դե ձեռքդ տուր իմ բարեկամ
Հիշիր, որ Ես եմ հավիտյան
Քո միակ Փրկիչ,Փրկիչն ու Տերը
Նայիր ով Եմ Ես:
Էմմանուէլ, Էմմանուէլն է Ան
Աստված մեզ հետ է հավիտյան
Փրկությունը հոգիների կորստյան:
Ծնվեց խոստացված Մանուկը Ան
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան
Հոգիներիս, աչքերիս լույս լինի:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: