[start:song]
1.Աղաղակ կուգա վայրագ ալեաց վրայեն,
Լույս ղրկե, (2)
Հոգիներ կան, որ շուտով փրկվելու են,
Լույս ղրկե, (2):
Լույս ղրկե, լույս
Ավետարանի,
Թող փայլե եզրե եզեր։(2)
2.Մակեդոնական հրավերն մենք լսեցինք,
Լույս ղրկե, (2)
Ու խաչին առջև նվերն արդ մենք բերինք,
Լույս ղրկե, (2):
Լույս ղրկե, լույս
Ավետարանի,
Թող փայլե եզրե եզեր։(2)
3.Աղոթենք, որ շնորհքն ամեն տեղ ավելնա,
Լույս ղրկե, (2)
Տերոջ Սուրբ Հոգին մարդոց մեջ երևնա,
Լույս ղրկե, (2):
Լույս ղրկե, լույս
Ավետարանի,
Թող փայլե եզրե եզեր։(2)
4.Անխոնջ աշխատենք սիրով մենք անդադար,
Լույս ղրկե, (2)
Մարգարիտներ արդ ժողվենք թագի համար,
Լույս ղրկե, (2)։
Լույս ղրկե, լույս
Ավետարանի,
Թող փայլե եզրե եզեր։(2)
[end:song]
[start:song:old]
Տերը թագավոր է
Նա մեծափառություն է հագած
Տերը զորություն է հագած
Եվ իր մեջքը կապած է
Հաստատ է աթոռը սկզբից
Եվ հավիտյան է Նա
Սրա համար իմ կյանքը հաստատ է
Սրա համար աշխարհը հաստատ է
Սրա համար հավատքս հաստատ է
Եվ չի սասանում (2)
[end:song:old]
[start:song:old]
1.Ով է, որ մեզ միշտ հսկում է,
Հայրական սիրով,
Ով է, որ միշտ խրատում է
Իր Հոգու ձայնով:
Ներում է մեզ, երբ զղջում ենք
Մխիթարում՝ երբ տխրում ենք
Սեր է Նա (2) անսահման
Ով է, ով է Ան:
Էմմանուէլ, Էմմանուէլն է Ան
Աստված մեզ հետ է հավիտյան
Փրկությունը հոգիների կորստյան:
(Ծնվեց խոստացված Մանուկը այն
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան
Հոգիներիս, աչքերնիս լույս լինի: 2)
2. Ողջույն քեզ իմ լավ բարեկամ
Ես քեզ հետ եմ, կամ
Ճանաչիր Իմ մահով գնված
Փրկության ճամփան:
Դե ձեռքդ տուր իմ բարեկամ
Հիշիր, որ Ես եմ հավիտյան
Քո միակ Փրկիչ,Փրկիչն ու Տերը
Նայիր ով Եմ Ես:
Էմմանուէլ, Էմմանուէլն է Ան
Աստված մեզ հետ է հավիտյան
Փրկությունը հոգիների կորստյան:
(Ծնվեց խոստացված Մանուկը այն
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան
Հոգիներիս, աչքերիս լույս լինի: 2)
[end:song:old]
[start:song:old]
1.Տերն է իմ արքաների Արքան,
Իմ Աստված կարող է ամեն բան:
Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան.
Տերն է իմ արքաների Արքան:
2.Գահը Նրա փառքով է լի`
Գոհությամբ, փառաբանությամբ:
Ես Նրա զավակն եմ , Նա է իմ Աստվածը
Ամենակարող Աստվածն է իմ:
3.Տերն է մեր արքաների Արքան,
Մեր Աստված կարող է ամեն բան:
Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան.
Տերն է մեր արքաների Արքան:
4.Գահը Նրա փառքով է լի`
Գոհությամբ, փառաբանությամբ:
Մենք Նրա զավակն եմք, Նա է մեր Աստվածը
Ամենակարող Աստվածն է մեր:
[end:song:old]
[start:song:old]
Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,
Որ կենաց աղբյուրից է բխում:
Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,
Որ ունես հավիտյան կյանքի խոսքեր։
Ինչպես եղջերուն
Ջրի վտակներին է փափագում,
Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։ (2)
Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,
Որ ունի սիրո մեծ զորություն:
Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,
Հագեցրու ինձ Քո կենաց ջրով։
Ինչպես եղջերուն
Ջրի վտակներին է փափագում,
Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։ (2)
[end:song:old]
[start:song:old]
Համեցե՛ք Տիրոջ խնջույքին,
Եղե՛ք Գառան հարսանիքին,
Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն: (2)
Սուրբ է, սուրբ է մեր Տերը,
Օրհնյալ է Աստծո Գառը,
Արժանի է, արժանի է
Առնելու փառք, պատիվ, զորություն։ (2)
Այնտեղ ո՛չ մահ կա, ո՛չ արցունք,
Չկա խավար, չկա գիշեր,
Այլ Աստծո լույսն է լուսավորելու մեզ։ (2)
Սուրբ է, սուրբ է մեր Տերը,
Օրհնյալ է Աստծո Գառը,
Արժանի է, արժանի է
Առնելու փառք, պատիվ, զորություն։ (2)
[end:song:old]
[start:song:old
693
Տիրոջ Հիսուսին Հուսացողները
Սիոն սարի նման են
Որ չեն շարժվում և չեն երերում
Այլ կենում են հավիտյան (2)
Երուսաղեմի շուրջը սարեր կան
Այնպես Տերն է իր ժողովրդին
Երուսաղեմի շուրջը սարեր կան
Այնպես էլ Տերն է մեզի (2)
Տերը Սիոնին ընտրեց հավանեց
Եվ նրան իր ձեռքով կառուցեց
Նրան հավիտյան իր հանգիստը դարձրեց
Նրանում բնակվել որոշեց (2)
Երուսաղեմի շուրջը սարեր կան
Այնպես Տերն է իր ժողովրդին
Երուսաղեմի շուրջը սարեր կան
Այնպես էլ Տերն է մեզի: (3)
[end:song:old]
[start:song:old]
Մի ձայն է կանչում ինձ մի ձայն հարազատ
Մի ձայն որ փոխում է ամեն բան ունայն
Կարծես հասկանում եմ Հիսուսն է Տերը
Իմ ժամն արդեն հասել է իմ ժամը փրկության
Իմ ժամն արդեն հասել է իմ ժամը օրհնության
Քոնն եմ Տեր հանձնվում եմ Քո կամքին զորությանդ
Քոնն եմ Տեր խոնարհվում եմ Դու լցրու հոգիս դատարկ
Քոնն եմ Տեր մեծարում եմ Դու ես սուրբ և արդար
Քոնն եմ Տեր Հիսուս Փրկիչ իմ բնակվիր իմ մեջ ազատ
Արդեն իմ սրտում ես սիրում եմ Տեր քեզ
Արդեն Դու իմ կյանքն ես եղիր այն հավերժ
Իմ անձը պատրաստ է հանդիպելու Քեզ
Բացիր հոգուս աչքերը ուզում եմ տեսնել քեզ
Քոնն եմ Տեր հանձնվում եմ Քո կամքին զորությանդ
Քոնն եմ Տեր խոնարհվում եմ Դու լցրու հոգիս դատարկ
Քոնն եմ Տեր մեծարում եմ Դու ես սուրբ և արդար
Քոնն եմ Տեր Հիսուս Փրկիչ իմ բնակվիր իմ մեջ ազատ
[end:song:old]