362
1. Ինչքան բարի է Տերը,
Որ կրում է մեր բեռը,
Ամեն օր ու ամեն վայրկյան,
Մեզ հետ քայլում է,
Ինչքան սիրով է Տերը,
Միշտ տեսնում ենք Իր Սերը,
Ամեն օր ու ամեն վայրկյան,
Նա մեզ սիրում է:
Ամեն ծունկ պիտ կրկնվի,
Ամեն լեզու դավանի,
Քրիստոսն է միայն Տերը,
Ու միակ Փրկիչ:
2. Նա է մարդկության հույսը,
Այս մութ աշխարհի լույսը,
Որ կբացե ու կհարթե,
Ամեն կապանքներ:
Ուր է մահի խայթոցը՝,
Մարդկության վերջակետը,
Փառք տուր միայն Աստծո Որդուն,
Որ մեզ ազատեց:
Ազատեց Նա մեզ մահից,
Այս աշխարհի խավարից,
Ուրախություն, խաղաղություն,
Բերեց մեր սրտին:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: