[start:song:old]
Եկ գնանք բնակավայրը մեր Տիրոջ
Խոնհարվենք մեր Տիրոջ Եհովայի առջև
Ամեն սիրտ, որ փափագում է Նրա սրահներին
Եկ այստեղ և պատվիր մեր Տեր Եհովային
Բարձրացիր ով Տեր
Մտիր Քո հանգստավայրը
Ցնծում ենք երգում
Պաշտում ենք արդար Աստծուն
Բոլոր նրանք, որ ծարավ են ներկայությանը Քո
Մտեք այստեղ և պաշտեք մեր Տեր Եհովային
Բարձրացնենք ձեռքերս Տիրոջ սրբության ներքո
Բարձրաձայն գովենք մեծությունը մեր Աստծո
Բարձրացիր ով Տեր
Մտիր Քո հանգստավայրը
Ցնծում ենք երգում
Պաշտում ենք արդար Աստծուն
[end:song:old]
[start:song:old]
1. Ինչքան բարի է Տերը,
Որ կրում է մեր բեռը,
Ամեն օր ու ամեն վայրկյան,
Մեզ հետ քայլում է,
Ինչքան սիրով է Տերը,
Միշտ տեսնում ենք Իր Սերը,
Ամեն օր ու ամեն վայրկյան,
Նա մեզ սիրում է:
Ամեն ծունկ պիտ կրկնվի,
Ամեն լեզու դավանի,
Քրիստոսն է միայն Տերը,
Ու միակ Փրկիչ:
2. Նա է մարդկության հույսը,
Այս մութ աշխարհի լույսը,
Որ կբացե ու կհարթե,
Ամեն կապանքներ:
Ուր է մահի խայթոցը՝,
Մարդկության վերջակետը,
Փառք տուր միայն Աստծո Որդուն,
Որ մեզ ազատեց:
Ազատեց Նա մեզ մահից,
Այս աշխարհի խավարից,
Ուրախություն, խաղաղություն,
Բերեց մեր սրտին:
[end:song:old]
[start:song:old]
Իմ Աստված որքան եմ Քեզ փափագում
Սրտիս երգը Քեզ եմ նվիրում
Մեծարվիր հավիտյան
Արժան ես Դու միայն
Երկրպագում եմ Քեզ իմ Արքա: 2
Արժան ես, արժան ես
Արժան ես Դու միայն
Երկրպագության: 2
[end:song:old]
[start:song:old]
Միայն մեկը կա որ արժանի է
Փառքը պատիվը
Զորությունը ստանալու
Աստված և Տեր է հավիտյան
Անտեսանելի բայց իրական
Իրեն այսօր կփառաբանենք
Ով Տեր Հիսուս մեծ փառքով կթագավորես, 2
Աթոռիդ առջևը կերկրպագենք
Եվ ամբողջ մեր կյանքը Քեզ կնվիրենք
Տեսնում եմ Քեզ 2
Մեծարված ես Տեր բարձրյալ
Սուրբերիդ գովասանքով
Տեսնում եմ Քեզ 2
Տեսնում եմ Քեզ ով իմ Արքա
Մեծարված գահի վրա
Դու տիրում ես հավիտյան 2
Փառքն է Նրա լեցնում տաճարը
Երկնքում երկրպագում են
Նրան գահի առջև
Միացիր նրանց և գոչիր
Որ սուրբ է Տերը մեր
Սուրբ է Տերը ալելույա
Փառքն է Նրա լեցնում տաճարը
Երկնքում երկրպագում են
Նրան գահի առջև
Միացիր նրանց և գոչիր
Որ սուրբ է Տերը մեր
Սուրբ է Տերը մեր Տերը
[end:song:old]
[start:song:old]
Կուզենք ներկայությունդ ապրել
Կուզենք Քեզ Աստված երկրպագել
Կուզենք Քո սերն ընդմիշտ երգել
Արժանի ես 2 փառքերի
Սեր Աստված Տեր Աստված
Փրկություն պարգևող մեր Աստված
Երանի ով Տեր գտնողին Քեզ
Երանի նրան ում, որ Դու կընտրես
Երանի որ, Քո ժողովուրդն ենք
Եվ անունդ այսօր մենք կօրհներգենք
Սեր Աստված Տեր Աստված
Փրկություն պարգևող մեր Աստված
[end:song:old]
[start:song:old]
1.Կա մի աշխարհ լուսե
Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,
Ուր կա մի էակ լուսե
Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:
Եվ լուսավորում խավարած հոգիների
Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին
Ու խինդով լցնում սգավոր հոգիներին:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: 2
2.Կա մի աշխարհ լուսե
Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում
Նա է, որ պարզած ձեռքով
Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:
Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին
Ու բոցավառում պատրույգը մարած լամպի
Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: 2
[end:song:old]
[start:song
200
Ծնվեցիր գոմում, մանուկ Հիսուս իմ,
Մոգերը եկան երկրպագության:
Հիմա իմ հերթն է, ծնվի՛ր իմ սրտում,
Ծնվի՛ր իմ սրտում, մանուկ Հիսուս իմ:
Կու-ույս Մարիամը խա-անձարուրով
Քե-եզ փաթաթեց մսուրում դրեց:
Հիմա իմ հերթն է, թող Քեզ փաթաթեմ,
Իմ սրտում դնեմ, մանուկ Հիսուս իմ:
[end:song]
[start:song]
Հրեշտակներն երկնքում
Տիրոջն են գովերգում,
Փառաբանում են Նրան՝
Արարիչ Աստծուն։ (2)
Հավիտյան փառք, (3)
Փա՜ռք Հիսուսին։ (2)
Հրաշագործ Տեր Արքան՝
Հզոր Աստծո Որդին,
Երկնքում փառավոր
Մեզ է սպասում (2)։
Հավիտյան փառք, (3)
Փա՜ռք Հիսուսին։ (2)
Եվ այսօր մեր սրտում
Ցնծում, ուրախանում,
Հզոր մեր Տեր Աստծո
Փառքն ենք երգում (2)։
Հավիտյան փառք, (3)
Փա՜ռք Հիսուսին։ (2)
[end:song]