Song Toolbar:


544

1. Խաչի ճամփան սկսվում է մսուրից,

Գողգոթայի տառապանքով վերջանում,

Օրենքներն էլ սկսվում են Սինայից,

Գողգոթայի անարգ խաչով վերջանում:


Տերն օրհնի, խաչը ծանր չթվա

Ու մեր հոգին Իր արյունով լվանա:


2. Ոմանց համար խաչի ճամփան մսուր է,

Ոմանց համար այնտեղ գնալն իզուր է,

Ոմանց համար անհասնելի բարձունք է,

Ոմանց համար օրհնություն է, արցունք է:


Տերն օրհնի, խաչը ծանր չթվա

Ու մեր հոգին Իր արյունով լվանա:


3. Ով իր ճամփան սկսում է մսուրից,

Տառապանքն է լինում նրան ուղեկից,

Ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսին՝

Տառապանքի խաչն էր կրում Իր ուսին:


Տերն օրհնի, խաչը ծանր չթվա

Ու մեր հոգին Իր արյունով լվանա:


4. Նույն այդ խաչից նվիրում է նաև մեզ,

Որ խոնարհվենք, դառնանք Գառնուկ` Իրեն պես,

Խաչված կյանքով փորձությանը դիմանանք,

Փորձության հետ օրհնություն կա, իմանանք:


Տերն օրհնի, խաչը ծանր չթվա

Ու մեր հոգին Իր արյունով լվանա:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: