[start:song]
1. Խաչի ճամփան սկսվում է մսուրից,
Գողգոթայի տառապանքով վերջանում,
Օրենքներն էլ սկսվում են Սինայից,
Գողգոթայի անարգ խաչով վերջանում:
Տերն օրհնի, խաչը ծանր չթվա
Ու մեր հոգին Իր արյունով լվանա:
2. Ոմանց համար խաչի ճամփան մսուր է,
Ոմանց համար այնտեղ գնալն իզուր է,
Ոմանց համար անհասնելի բարձունք է,
Ոմանց համար օրհնություն է, արցունք է:
Տերն օրհնի, խաչը ծանր չթվա
Ու մեր հոգին Իր արյունով լվանա:
3. Ով իր ճամփան սկսում է մսուրից,
Տառապանքն է լինում նրան ուղեկից,
Ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսին՝
Տառապանքի խաչն էր կրում Իր ուսին:
Տերն օրհնի, խաչը ծանր չթվա
Ու մեր հոգին Իր արյունով լվանա:
4. Նույն այդ խաչից նվիրում է նաև մեզ,
Որ խոնարհվենք, դառնանք Գառնուկ` Իրեն պես,
Խաչված կյանքով փորձությանը դիմանանք,
Փորձության հետ օրհնություն կա, իմանանք:
Տերն օրհնի, խաչը ծանր չթվա
Ու մեր հոգին Իր արյունով լվանա:
[end:song]
[start:song]
1. Մեկը կար, որ հոժար էր
Իմ տեղը մեռնելու,
Հոժար էր Իր ուսի վրա
Բիրտ խաչը առնելու. (2)
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)
Խաչի վրա գամված է Նա, (2)
Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն:
Խաչի վրա գամված է Նա։
2. Նա հեզ էր, համբերում էր
Սիրով Իր երկնային:
Հիմա մութը անցել է,
Գրկում եմ Հիսուսին. (2)
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)
Խաչի վրա գամված է Նա, (2)
Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն:
Խաչի վրա գամված է Նա։
3. Նա մեռավ հենց ինձ համար՝
Թափեց իր Սուրբ Արյուն,
Որ նայեմ ես իր խաչին,
Ստանամ փրկություն. (2)
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)
Իր խաչով հաղթեց մահին, (2)
Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն`
Իր խաչով հաղթեց մահին:
[end:song]
[start:song]
1. Քո գահի առջև ահա կանգնել եմ,
Ուզում եմ բացել սրտիս գաղտնիքը:
Չեմ կարող նայել ես Քո երեսին,
Չէ՞ որ Դու գիտես ամեն ինչ, Տե՛ր իմ:
2. Երեսիդ լույսը ինձ կյանք է տալիս,
Կոտրած սրտիս, Տե՛ր, մեծ հույս է տալիս:
Ուզում եմ անվերջ փարվել Քեզ, ի՛մ Տեր,
Որ լինեմ հավերժ ներկայությանդ մեջ:
3. Ինչ էլ որ լինի, Քոնն եմ ես, գիտեմ,
Քո ձեռքերի մեջ ես ապահով եմ:
Երեսիդ լույսը կյանքի աղբյուր է,
Իմ կյանքի սկիզբը և վերջը Դու ես:
[end:song]
[start:song]
1. Երբ որ Նա ամպերով վերադառնա,
Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ,
Ուրախությամբ և փառք տալով Աստծո Զավակին`
Ամպերի մեջ դիմավորեմ։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
2. Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,
Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,
Միասին պետք է փառաբանեն Աստծո Գառին,
Արժանի է ամեն փառքի։
Հարսը պատրաստ է, արի՛, Հիսուս Տեր,
Զարդարված հոգով սպասում է։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
3. Ահա՛, Տերը գալու է բյուրավոր սուրբերով
Եվ հրեշտակների փողի ձայնով,
Հաստատելու է մի մեծ թագավորություն
Եվ խաղաղություն երկրի վրա։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
[end:song]
[start:song]
1. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, ամենուրեք,
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, գիշեր-ցերեկ։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
2. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, առատ կյանքում,
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, և նեղ օրում։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
3. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, զորաց Աստված`
Սիրով լցված, օրհնյալ, գթած։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
4. Անպատմելի ուրախություն,
Ամեն ցավին՝ բժշկություն։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
5. Թույլին տվող մեծ զորություն,
Ազգիս Հայոց՝ սեր, միություն։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
6. Քեզնով միայն ապրում եմ ես,
Քո Սուրբ Հոգով լցված եմ ես։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
7. Քանի դեռ կամ, պիտի երգեմ,
Փառքդ օրհնյալ ես տարածեմ։
Սրտի խորքից երգում եմ քեզ՝
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song]
Գալիս եմ ներկայությանդ մեջ
Դեմ առ դեմ հանդիպելու
Խոնարհվում եմ գահիդ առջև
Շնորհքդ ընդունելու: 2
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ:
2. Ծարավով ու կարոտած սրտով
Գալիս եմ Քեզ փարվելու,
Խոնարհվում եմ գահիդ առջև`
Շնորհդ ընդունելու:
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ:
[end:song]
[start:song]
1. Եթե Տերոջը շնորհքը չըլլար, (2)
Հոգիս կորսված պիտ ըլլար,
Եթե Տերոջը շնորհքը ինձ չըլլար։
2. Փառք Քեզի, հազար փառք, բարի Հիսուս, (2)
Որ խաչը ելար ինձ համար
Եվ արյամբդ պատվական մեղքերս քավեցիր։
3. Օրհնյալ ես Դուն, ո՛վ Տեր, ալելուիա, (2)
Հոգիս կօրհնե Քեզ անդադար և կերգե
Սէրդ անհուն, անվերջ ցնծումով։
[end:song]