416
1. Քեզ տեսա, որ խաչվեցիր ինձ համար,
Քեզ տեսա, որ արյունդ թափեցիր ինձ համար,
Տանջվեցիր իմ բազում մեղքերի համար,
Սրբեցիր արյունովդ ինձ հավիտյան։
Հիսո՛ւս, ե՞րբ պիտի վերադառնաս,
Հիսո՛ւս, Քո գառներն ենք մոլորված,
Ե՞րբ պիտի հավաքես մեզ Քո գրկում
Ու փրկես մեզ այս փուչ աշխարհից։
2. Դու եկար, և Քո կյանքը տվեցիր մեզ,
Ժպիտդ խավարի մեջ լույս տվեց մեզ,
Գրկեցիր Քո խոցված ձեռքերով Դու մեզ,
Շնորհեցիր հավիտենական կյանքը մեզ:
Հիսո՛ւս, ե՞րբ պիտի վերադառնաս,
Հիսո՛ւս, Քո գառներն ենք մոլորված,
Ե՞րբ պիտի հավաքես մեզ Քո գրկում
Ու փրկես մեզ այս փուչ աշխարհից։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: