212
ՀԵ 216, Էլմ. 6
1. Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ,
Ամեն տեղ կապահովե զիս Նա հավետ,
Առանց Իրեն ոչ մեկ տեղ կըլլամ ուրախ,
Ամեն տեղ Հիսուսի հետ կերթամ անվախ։
Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով։
2. Երբ Տէրոջ հետ եմ, մեկու ես չեմ կարոտ,
Բարեկամք երբ զիս լքեն, Հիսուս է մոտ,
Թե բաժինս ըլլա վայր մը տառապանաց,
Հիսուսով այն տեղն իսկ կ’ըլլա տուն փառաց։
3. Ամեն տեղ ես Տերոջմով ննջել կրնամ,
Թե ըլլա, որ հոս աչքերս ալ չբանամ,
Բայց Տերոջ փողին ձայնեն երբ արթննամ,
Հիսուսի պայծառ դեմքեն պիտ կշտանամ։
Նոտաները
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: