Song Toolbar:


756

1.Օրհնյալ է Տերը օրհնյալ ամեն օր,

Փրկիչ է Աստված մեծ և առաջնորդ

Ըսքանչելի է իր սուրբերի մեջ

Վեհ ու փառավոր դարերում անվերջ։


Բարձրացնում է Նա ամեն ընկածին

Եվ խոնարհեցնում բոլոր հպարտներ

Նա՜ է ապավենը աղքատի

Եվ հույսն է լույսը հեթանոսների։


Լսեք այս խոսքերն, ով դուք սուրբեր

Ու լսիր ձայնս ով իմ ժողովուրդ

Ես եմ քո Աստվածն ի հավիտենից,

Որ քեզ ստեղծել եմ,


Որ քեզ փրկել եմ հավետ կորստից։

Օրհնեցեք Տերը իր գործերի մեջ

Փառք տվեք Նրա մեծ անվանը


Խոնարհվեք, պատվեք բարձրյալ Տերը

Փառաբանենք, նաև մեծարենք

Մեր Աստվածը։


2. Տերը բնակվում է թեև բարձրերում

Բայց խոնարհ, կոտրած հոգին է հաճում,

Եվ Նրա ճամփան սրբության մեջ է

Մեղք ու ստություն Նա չի հավանում։


Իսկ մեղավորին կանչում է ասում

Ետ դարձիր, քո կորուստը չեմ ուզում

Ետ դարձիր, ապրիր ու ինձ ճանաչիր

Հավիտենական կյանքը ժառանգիր։


Լսեք այո խոսքերն, ով դուք սուրբեր

Ու լսիր ձայնս ով իմ ժողովուրդ

Ես եմ քո Աստվածն ի հավիտենից,

Որ քեզ ստեղծել եմ,


Որ քեզ փրկել եմ հավետ կորստից։

Օրհնեցեք Տերը իր գործերի մեջ

Փառք տվեք Նրա մեծ անվանը


Խոնարհվեք, պատվեք, բարձրյալ; Տերը

Փառաբանենք, նաև մեծարենք

Մեր Աստվածը։


Երկնքի բարձրության մեջ Աստծուն փառք

Երկրի վրա խաղաղություն 2

Մարդկանց մեջ,(2) սուրբ հաճություն

Փառք, օրհնություն երրորդության։(2)

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: