Song Toolbar:


533

1. Տրտմության մեջ իմ հոգու՝ հույսն ես միակ,

Խավարի մեջ օրերիս՝ լույսն ես միակ,

Նա է, որ իր գիրկն առած, ինձ է օրհնում,

Ինձ չարից ամէն վայրկյան Նա է փրկում:

Հայրն է Նա իմ, Հայրն է Նա քո,

Հայրն է ներող, Տերն է սիրող:


Հավատա և աղոթիր, որ մեր կյանքը սեր դառնա,

Հավատա և աղոթիր, որ խավարը հեռանա,

Հավատա և աղոթիր, ցավ ու վիշտ կվերանա,

Հավատա միայն և աղոթիր, հավատա միայն:


2. Ով Նրան ամբողջ սրտով կորոնի,

Ով Նրան ամբողջ հոգով կապավինի,

Միշտ Նրա կրծքին փարված կյանքն իր կապրի,

Ողողված Նրա լույսով միշտ կօրհնվի:

Հայրն է Նա իմ, Հայրն է Նա քո,

Հայրն է ներող, Տերն է սիրող:


Հավատա և աղոթիր, որ մեր կյանքը սեր դառնա,

Հավատա և աղոթիր, որ խավարը հեռանա,

Հավատա և աղոթիր, ցավ ու վիշտ կվերանա,

Հավատա միայն և աղոթիր, հավատա միայն:

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: