Song Toolbar:


499

1.Երկնքի զորությունները անվերջ

Պատմում են Տեր իմ Քո մասին

Աստղերը երկնքի խորքերից

Խոսում են Քո մասին


Լուսինը և արևը անվերջ

Վկայում են Քո մասին

Փառավոր ես, զորավոր ես Տեր


Կգովենք Քեզ Տեր մեր բարի

Կգովենք Քեզ Տեր սքանչելի

Եվ հզոր և ողորմած

Եվ զորավոր և գթած: 2


2.Երկիրը իր լիություններով

Պատմում են Հիսուս Քո մասին

Ծովերը ուժգին գոռոցներով

Խոսում են Քո մասին


Լեռները գլուխներ վեր առած

Սպասում են Քո գալուստին

Փառավոր Քո երկրորդ գալուստին:


Կգովենք Քեզ Տեր մեր բարի

Կգովենք Քեզ Տեր սքանչելի

Եվ հզոր և ողորմած

Եվ զորավոր և գթած: 2


3.Երկրում խառնաշփոթ վիճակ է

Խոսում են Հիսուս Քո մասին

Երկիրը մեղքերով լցված է

Համընկնում է Քո խոսքին


Երկրում ամեն տեղ աղետներ են

Կանգնած ենք գալստիդ շեմին

Փառավոր է Քո գալուստը Տեր:


Կգովենք Քեզ Տեր մեր բարի

Կգովենք Քեզ Տեր սքանչելի

Եվ հզոր և ողորմած

Եվ զորավոր և գթած: 2


  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: