96
ՀԵ 354, Էլմ. 650, Սաղմ. 8։1,2
1. Դուք կուզե՞ք հրեշտակ մը ըլլալ,
Փառք (3) տվեք,
Դուք կուզե՞ք ձեր հոգն մոռնալ,
Փառք (3) տվեք։
Արտույտին պես թևերով
Ու գարնան քաղցր երգերով
Եվ ուրախ, զվարթ սրտով
Փառք (3) տվեք։
2. Թե որ ձեզ ատե աշխարհ,
Փառք (3) տվեք,
Թե որ դուք երգեք մինակ,
Փառք (3) տվեք։
Թե որ վիշտ, ցավ ձեզ գտնե,
Որ միշտ ամենուն կըլլա,
Հոն ալ բարություն մը կա՝
Փառք (3) տվեք։
3. Կա Միջնորդ մեզի համար,
Փառք (3) տվեք,
Իր անհուն սիրույն համար
Փառք (3) տվեք,
Երբ փառքով երկինք ելլեք,
Դուք այնժամ պիտի երգեք
Հրեշտակաց խումբին հետ մեկ.
Փառք (3) տվեք։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: