Song Toolbar:


723

Թեև թզենին չծաղկի,

Որթատունկին բերք չլինի,

Ձիթենու արդյունքը ստի,

Արտերը կերակուր չտան,

Կտրվի ոչխարն փարախից

Եվ արջառ չլինի գոմերում:


Սակայն Տերով պիտի ցնծամ,

Փրկության Աստծով ուրախանամ,

Տեր Եհովան իմ զորությունն է:

Ոտքերս Նա հաստատում է,

Իմ գլուխը բարձրացնում է,

Իր ծառային Նա զորացնում է:


Սրտանց սիրում եմ Քեզ, ո՜վ Տեր,

Իմ Աստվա՛ծ ու իմ ամրությո՛ւն,

Իմ Փրկի՛չ, որին հուսացած եմ:

Նեղության օրը կանչեցի,

Եվ Նա ինձ պատասխան տվեց,

Իմ ամեն վախերից ազատեց:


  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: