671
1.Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,
Սուրբ արյունը արդարացնում է
մեղավորներին,
Սուրբ արյունը փրկում է ամեն հավատացողին:
Օ՜, ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,
Այդ սուրբ արյամբ
Դարձել եմ ես Բարձրյալ Աստծո զավակ.
Դե, մոտեցի՛ր,
Հեռվում կանգնած այդպես դու մի՛ մնա,
Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի՛ մնա:
Հիսուս խաչվեց, դու մոտեցի՛ր,
Փարվի՛ր սուրբ ոտքերին,
Նա չի մերժի, քեզ կընդունի և
Իր գրկում հանգիստ կպարգևի:
Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր,
Սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր:
2.Նրան հանձնի՛ր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,
Մի՛ ուշացիր, քանի դեռ բաց է երկնքի դուռը:
Աստծո սերը այսօր ընդունում է մեղավորին,
Բա՛ց շուրթերդ և շշնջա. «Տե՜ր Հիսուս, ների՛ր ինձ»:
Սուրբ արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,
Սուրբ արյան մեջ
Տեսնում ենք շնորհներն Աստծո փառքի,
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:
Հիսուս խաչվեց,
Դու մոտեցի՛ր, փարվի՛ր սուրբ ոտքերին,
Նա չի մերժի, քեզ կընդունի
Եվ Իր գրկում հանգիստ կպարգևի:
Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր,
Սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր: (3)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: