Song Toolbar:


569

1. Երբ նայեցա այն աղբյուրին,

Որ բացված էր վասն մեղքիս,

Հետևեցա Հոգու ձայնին,

Որ հարցուց՝ կմաքրվի՞ս։


Կգովեմ զԱյն, (2)

Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն զԱյն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին:


2. Ճամբան շատ նեղ էր ու դժվար,

Իզուր եղան խնդրանքներս,

Ինչ բանի, որ սիրտս կբաղձար,

Մոխիր դարձան իմ առջևս։


Կգովեմ զԱյն, (2)

Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն զԱյն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին:


3. Բայց երբ սիրտս մտավ Հոգին,

Բոցավառեց կրակով զայն,

Կուտամ անվերջ փառք Գառնուկին,

Անթիվ փառք Իր սուրբ Անվան։


Կգովեմ զԱյն, (2)

Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն զԱյն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին:


4. Կօրհնեմ անունն ես Հիսուսի,

Ուրախ եմ` զիս առավ ներս,

Խավարեն զիս հանեց լույսի,

Ներեց բոլոր իմ մեղքերս։


Կգովեմ զԱյն, (2)

Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն զԱյն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին:


5. Փա՜ռք հավիտյան Հորն Աստծուն,

Փա՜ռք և Որդուն՝ Հիսուսին,

Փա՜ռք, փա՜ռք ըլլա Հոգուն Սրբո,

Փա՜ռք, պատիվ Երրորդության։


Կգովեմ զԱյն, (2)

Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն զԱյն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին:


  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: