Song Toolbar:


514

1. Ո՞վ ունեմ երկնքի մեջ,

Երկրի վրա Քեզնից բացի մեկը չկա:

Քեզ մոտենալն ինձ բարի եղավ,

Հոգուս հարազատ ընկեր գտա,

Հիսուս թանկագին:

Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,

Տեսնում եմ ոտնահետքերը Քո


Եվ սեր` գամված խաչի վրա,

Սեր, որ երբեք չի վերջանա:

Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,

Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2


2. Այցելում ես լռության մեջ,

Սիրով բացում ես փակ դռներ, բժշկում ես:

Քո հայացքից սեր է կաթում,

Ու ես հալվում եմ մոմի պես,

Գրկումդ անէանում


Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,

Տեսնում եմ ոտնահետքերը Քո


Եվ սեր` գամված խաչի վրա,

Սեր, որ երբեք չի վերջանա:

Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,

Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2


3. Քո հայրական ջերմ համբույրը

Շշնջում է ամեն անգամ` Իմն ես, որդի՛ս:

Ափումս դնում ես սիրո կրակ,

Իսկ մյուս ձեռքումս` յուղի սրվակ,

Մեկանում ենք մենք 


Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,

Տեսնում եմ ոտնահետքերը Քո


Եվ սեր` գամված խաչի վրա,

Սեր, որ երբեք չի վերջանա:

Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,

Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2

Սեր, սեր


Ու ես խորհում եմ`

Ով ունեմ երկնքի մեջ,

Երկրի վրա Քեզնից բացի մեկը չկա:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: