463
Էլ ետ մի նայիր, երբ դարձար արդեն
Հլու-հնազանդ ծառա Քրիստոսի,
Էլ ետ մի նայիր, երբ տեսար արդեն
Անսահման սերը Միածին Գառի։
Դու, որ լսեցիր ձայնը Հիսուսի,
Անկեղծ եմ ասում, էլ ետ մի նայիր,
Ինչո՞ւ ետ նայել, երբ քո առջևում
Կենաց պսակն է արդեն երևում։
Էլ ետ մի նայիր անառակ կյանքիդ,
Որ ապրել ես Դու առանց Հիսուսի,
Էլ մի հետևիր այն պիղծ մտքերին,
Որ դրդումներն են չար սատանայի:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: