353
1. Իջի՛ր, Սուրբ Հոգի, մեր տաճարում,
Ծարավ ու կարոտ Քեզ ենք սպասում,
Վառիր սրտերը Քո կրակով,
Կանչում ենք, արի՛, լցվենք Հոգով։
Սուրբ Հոգի՛, իջի՛ր, ծարավ ենք Քեզ,
Մեկ սիրտ, միաբան կանչում ենք Քեզ,
Պենտեկոստեի պես մեզ վառի՛ր,
Կրակե լեզուներ շնորհի՛ր։
2. Սուրբ Հոգի՛, իջի՛ր, Քեզնով վառվենք,
Զորություն առնենք, վկաներ լինենք,
Գնանք աշխարհին մենք քարոզենք,
Բոլոր ազգերին աշակերտենք։
3. Սուրբ Հոգի՛, լցրու մեզ պտուղով`
Սեր, ուրախություն, խաղաղություն...
Երկայնամիտ, քաղցր, բարի դառնանք,
Հավատարիմ, հեզ, ժուժկալ մնանք։
4. Սուրբ Հոգի՛, իջի՛ր ու մեզ օրհնի՛ր,
Պարգևներ եկեղեցուդ շնորհի՛ր,
Հրաշք, նշաններ, զորություններ,
Մարգարեություն, թարգմանություններ։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: