185
1. Որդի՛ս, քեզ երկար եմ սպասել,
Քո փրկությունը անվերջ երազել,
Երկար տարիներ ես ձեռքերս քեզ եմ պարզել:
Գիտեմ հառաչանքը տանջվող քո հոգու,
Տեսա արցունքներդ ամեն երեկո,
Դու, ինձ մերժելով, խավարն ընտրեցիր, դարձի՛ր:
Ես չեմ ուզում` ապրես օտարված,
Չեմ ուզում` լինես ինձնից հեռացված ու լքված,
Միշտ քեզ հետ է Հոգիս, որդի՛ս սիրելի:
Ես քո հարազատ Հայրն եմ, ուրիշ չեմ,
Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ, որդի՛ս,
Միշտ քեզ հետ է Հոգիս, զավա՛կ սիրելի:
2. Մեղքը արգելք է և պատ է անանց,
Մեղքը անդունդ է, ուղի կորսված,
Խավար գիշեր է, և ընկնում ես ճամփին հանկարծ:
Մեղքը փակեց սիրո դուռը բացված,
Դու հեռացար սիրող քո Հորից,
Բայց էլի հույս կա Շնորհաց աթոռից նորից:
Ես չեմ ուզում` ապրես օտարված,
Չեմ ուզում` լինես ինձնից հեռացված ու լքված,
Միշտ քեզ հետ է Հոգիս, որդի՛ս սիրելի:
Ես քո հարազատ Հայրն եմ, ուրիշ չեմ,
Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ, որդի՛ս,
Միշտ քեզ հետ է Հոգիս, զավա՛կ սիրելի:
3. Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված,
Գառնուկը Աստծո փրկագին է տրված,
Ո՛վ մարդ, դու հիշիր` սուրբ արյունով ես գնված:
Հիսուսն է դուռը, փրկության ուղին,
Նայի՛ր համարձակ զորության քո Վեմին,
Ժառանգն ես Տիրոջ, կյանքի խոսքերին հավատա՛:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Hint: Just click the song you want to open.
Խորհուրդ. Ուղակի սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: