Home


[start:song:old]

518

1. Տերն է իմ լույսն ու փրկությունը

Ես ոչ ոքից չեմ վախենում

Տերն է իմ կյանքի ապավենը

Ես ոչ ոքից չեմ վախենում (2)


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)


2. Թեև վրաս զորքի բանակ ելնի

Իմ սիրտը երբեք չի վախենա

Թեև թշնամին ինձ պաշարի

Դարձյալ ես վստահ պիտի լինեմ: (2)


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)

[end:song:old]



[start:song:old]

757

Ուրախացիր ողջ երկիր

Փրկիչը մեր ծնվել է

Աստծուն փառաբանիր (2)


Վերցրեց Նա մեր ցավերը

Մեղքերը մեր ներեց

Լցրեց հույսով սրտերը

Եվ ցնծության յուղով օծեց (3)


[end:song:old]

[start:song:old]

505

Գերել ես սիրտը իմ Քո սիրով

Հիսուս միակ փափագն ես իմ հոգու

Չունեմ ուրիշ գանձեր, չունեմ ես կյանք

Քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված


Քո երեսից ես ուր փախչեմ և

Քո Հոգուց ուր գնամ

Ներկայությունդ ամենուր է Տեր:

Թեև գնամ երկրի ծայրերը

Դու այնտեղ ես միշտ ինձ հետ

Լեցնում իմ սիրտը գոհությամբ:


Ես կերգեմ Քեզ երգը գոհության

Ես կերգեմ Քեզ երգը իմ սիրո

Ես կերգեմ Քեզ երգը իմ միակ

Հավիտյան Դու ես երգն իմ միակ

[end:song:old]



[start:song]

630

Օ՜, ի՜նչ մեծ ես, մեր Արքա,

Ողջ երկնքում և ողջ երկրի վրա:

Փառավորված ես Դու հավիտյան,

Խոնարհվում ենք մենք այսօր`

Սուրբ տաճարում կանգնած Քո առջև:

Թող իբրև խունկ, Տե՛ր, վեր բարձրանա երգը մեր,

Եվ թող լցվի փառքը Քո այստեղ:

       Ալելուիա՜ (3) Քեզ, Տե՛ր: (2)

[end:song]


[start:song:old]

503

Իմ Աստված որքան եմ Քեզ փափագում

Սրտիս երգը Քեզ եմ նվիրում


Մեծարվիր հավիտյան

Արժան ես Դու միայն

Երկրպագում եմ Քեզ իմ Արքա: 2


Արժան ես, արժան ես

Արժան ես Դու միայն

Երկրպագության: 2

[end:song:old]


[start:song]

735

1. Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին,

Փափագում ենք հորդառատ և վարար գետերի:

Թող թափվեն մեզ վրա անձրևներ: (2)


Տո՛ւր զորություն,

Ներկայությամբ հպվի՛ր մեզ, Տե՜ր,

Ծարավ է Քեզ անչափ երկիրը մեր: (2)


2. Թող բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի,

Թող վարարեն հեղեղները Հոգուդ ջրերի:

Թող թափվեն մեզ վրա անձրևներ: (2)


Տո՛ւր զորություն,

Ներկայությամբ հպվի՛ր մեզ, Տե՜ր,

Ծարավ է Քեզ անչափ երկիրը մեր: (4)

[end:song]


[start:song]

200

Ծնվեցիր գոմում, մանուկ Հիսուս իմ,

Մոգերը եկան երկրպագության: (2)


Հիմա իմ հերթն է, ծնվի՛ր իմ սրտում,

Ծնվի՛ր իմ սրտում, մանուկ Հիսուս իմ: (2)


Կու-ույս Մարիամը խա-անձարուրով

Քե-եզ փաթաթեց մսուրում դրեց: (2)


Հիմա իմ հերթն է, թող Քեզ փաթաթեմ,

Իմ սրտում դնեմ, մանուկ Հիսուս իմ: (2)

[end:song]


[start:song:old]

755

1. Դու ինձ հայտնել ես Քո սուրբ ճամփան

Քո Սերը մեծ ու անսահման

Ինձ պարգևել է կյանք հավետ

Որ լինեմ միշտ Քեզ հետ


Ինձ արտոնել ես խորանիդ մեջ

Երկրպագել Քեզ անվերջ

Եվ Քո առջև գալ ու մնալ

Եվ գոհություն Քեզ տալ


Աստված բարի է և ողորմած է

Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)


2. Ով Տեր կօրհնեմ Քեզ, քանի դեռ կամ

Դու ինձ փրկել ես շատ անգամ

Առաջնորդել ես ինձ Քո տուն

Ու ինձ դարձրել տան սյուն (2)


Աստված բարի է և ողորմած է

Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)

[end:song:old]