[start:song]
Տեր, Քո ճամփաները ցույց տուր մեզ,
Շավիղներդ սովորեցրու Դու մեզ:
Ճշմարտության առաջնորդիր զավակներիդ
Եվ Քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ:
Տե՜ր, ներիր ազգիս մեղքերն անթիվ,
Բացիր աչքերը կույր, լուսավորիր նրանց Քո լույսով:
Հայաստան, ունես կարիքը Քրիտոսի,
Հայաստան, դարձիր քո ճանապարհներից:
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուս սեր է, Նա զիս կսիրե,
Փրկիչը սեր է, Նա զիս կսիրե։
Ուստի նորեն կերգեմ՝
Իմ Տերը սեր է,
Փրկիչը սեր է,
Նա զիս կսիրե։
2. Մեղքի բեռան տակ ես շատ հեծեցի,
Մեղքի բեռան տակ ճնշված մնացի։
Ուստի նորեն կերգեմ՝
Իմ Տերը սեր է,
Փրկիչը սեր է,
Նա զիս կսիրե։
3. Աստված Իր Որդուն ղրկեց երկնքեն,
Եվ Նա զոհվեցավ իմ սիրո համար:
Ուստի նորեն կերգեմ՝
Իմ Տերը սեր է,
Փրկիչը սեր է,
Նա զիս կսիրե։
4. Ո՜վ հավատարիմ Փրկիչ իմ, Հիսո՛ւս,
Սիրելի Հիսուս, Դուն զիս կսիրես։
Ուստի նորեն կերգեմ՝
Իմ Տերը սեր է,
Փրկիչը սեր է,
Նա զիս կսիրե։
5. Դուն խաչը ելար և չարչարվեցար,
Դուն խաչը ելար իմ սիրո համար:
Ուստի նորեն կերգեմ՝
Իմ Տերը սեր է,
Փրկիչը սեր է,
Նա զիս կսիրե։
[end:song]
[start:song]
Տեր Հիսուս կհրավիրե.
<<Ով հոգնած հոգի, եկուր>>:
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Քեզ համար սիրով Փրկիչդ,
Դառն մահվան մատնեց Իր կյանքն,
Որ մահեն փրկե հոգիդ,
Բա՛ց սիրտդ Անոր:
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Տերն սրտիդ դուռն կզարնե,
Հանձնվե հիմա Իրեն,
Որ հոգիդ ցնծմամբ լեցնե,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Վայրկյաններ իզուր կանցնին,
Մոտ է քեզ մեծ փրկություն,
Ունայն է զղջումն հետին,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
[end:song]
[start:song]
1. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քեզ կյանք է տալիս,
Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քո Տերն է գալիս,
Հողեղեն մարմնիդ նոր կյանք է տալիս:
2. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Ցնծալով` Իր հոտին ողջույն է տալիս:
Խնդրեցե՛ք միաձայն աշխարհի համար,
Չէ՞ որ արյունն հեղեց բոլորի համար:
3. Ցնծա՛ երկիր և քո մեջ բնակվողներ,
Ցնծացե՛ք, Հիսուսի տանջված գառնուկներ,
Ցնծալով երգեցեք, գնում ենք հավետ
Մեր հետևում թողած դժոխքն առհավետ:
4. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,
Բայց ամբարիշտները դարձի չեն գալիս,
Կխնդրեն լեռներին՝ ընկե՛ք մեզ վրա,
Բարկության այդ ժամին ո՞վ կդիմանա:
[end:song]
[start:song]
Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,
Հրեշտակներն են՝ բանակներ կազմած,
Հիսուսը նստած, Կյանքի Գիրքն առած,
Բացում է էջերն արյունով կնքված
Ալելուիա՜, (3)
Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,
Ալելուիա՜, (3)
Արդարության առաջնորդը շուտով կգա։
Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,
Գրվա՞ծ է արդյոք այն Կենաց Գրքում,
Մաքրիր քո անձը արյամբ Հիսուսի,
Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր:
Ալելուիա՜, (3)
Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,
Ալելուիա՜, (3)
Արդարության առաջնորդը շուտով կգա։
Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,
Փեսան է գալիս, ել, դիմավորիր,
Հրավեր ունես երկինք մտնելու,
Հիսուսն է գալիս՝ հարսին տանելու։
Ալելուիա՜, (3)
Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,
Ալելուիա՜, (3)
Արդարության առաջնորդը շուտով կգա։
[end:song]
[start:song]
1. Ուրախությամբ սպասում ենք Քեզ, Հիսո՛ւս մեր Տեր,
Հավատում ենք՝ շուտով կգաս տանելու մեզ,
Հավերժության մեջ կտեսնենք երեսը Քո
Ու կօրհնենք Քեզ, կմեծարենք Աստծո Հոգով։
Մարանաթա՜, մարանաթա՜,
Օվսաննանե՜ր Աստծո Գառին։
Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,
Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։
2. Հարսը պատրաստ է` զարդարված սուրբ զարդերով,
Քո զորությամբ սպասում է Քեզ սուրբ հանդերձով:
Կատարվել են սուրբ խոսքերդ այս աշխարհում,
Արի՜, Հիսո՛ւս, կարոտել ենք, Քեզ ենք սպասում։
Մարանաթա՜, մարանաթա՜,
Օվսաննանե՜ր Աստծո Գառին։
Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,
Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։
[end:song]
[start:song]
1. Երկիր իջավ Աստծո Որդին,
Թողնելով տուն երկնային`
Հագավ մեզ պես մարմին:
Սիրուց գամվեց խաչափայտին`
Ցույց տալով Իր սերն անգին
Արյամբ Իր թանկագին։
Օ՜, եթե դու տեսնեիր, թե Նա
Ինչպես մեղքերը քո
Սիրով վերցրեց Իր վրա:
2. Իր խաչով Նա տվեց նոր կյանք,
Նոր սիրտ և նոր օրհնանք.
Հիսուսն է Նա մեր թանկ:
Իր սիրով Նա վառեց նոր լույս
Մեր սրտերում անհույս,
Նրա անունն է Հիսուս։
Օ՜, եթե դու դիմես Նրան,
Կտեսնես հավիտյան
Իր սերն անսահման։
[end:song]
[start:song]
1. Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,
Ի՜նչ փառավոր օրհնություն ես,
Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։
2. Ե՛կ միասին Տերը պաշտենք,
Ե՛կ միասին Տերը գովենք,
Ե՛կ միասին մտնենք Անոր սրբարան։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։
[end:song]
[start:song]
1. Տարինե՜ր, որ անցնում եք շատ շուտ և արագ,
Տարինե՜ր, որ թռչում եք առանց դադարի,
Լցված էիք մեղքերով և պատված՝ խավարով,
Տե՜ր Աստված, ների՜ր ինձ, ողորմի՛ր։
Թող տարիները իմ կյանքի
Ներկայությամբ Աստծո լցվեն,
Թող տարիները իմ կյանքի
Լույսով լցվեն։
2. Տարինե՜ր, Աստված է, որ կարող է օրհնել,
Տարինե՜ր, որ տրված եք վերից:
Իմ հոգու համար կա մի նոր արշալույս,
Մեկ Աստված ու Փրկիչ ունեմ ես։
Թող տարիները իմ կյանքի
Ներկայությամբ Աստծո լցվեն,
Թող տարիները իմ կյանքի
Լույսով լցվեն։
3. Տարինե՜ր, իմ ներկա, իմ գալիք տարիներ,
Ես կուզեմ, որ Աստված միշտ օրհնի դրանք,
Որ ապրեմ ու ձգտեմ հոգևոր մի կյանքի,
Աստծո Խոսքին միշտ հետևեմ։
Թող տարիները իմ կյանքի
Ներկայությամբ Աստծո լցվեն,
Թող տարիները իմ կյանքի
Լույսով լցվեն։
[end:song]
[start:song]
1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,
Ամպերով երկնից դեպ երկիր կգա,
Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,
Երբ որ Հայր Աստված հրաման կտա։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
2. Բազմած հրեղեն կառքին երկնային`
Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,
Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,
Խոնարհ գառները՝ համառ այծերից։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,
Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,
Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,
Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
[end:song]