[start:song]
1. Հեռավոր մի երկրում,
Մսուրի մեջ մի մութ,
Ծնվեցիր, իմ Փրկիչ սիրելի։
Թեև չեմ տեսել ես
Աչքերովս երբեք,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
2. Ինձ համար ես եկել
Եվ ապրել երկրի վրա,
Ինձ համար անդադար աղոթել։
Թեև չեմ տեսել ես
Աչքերովս երբեք,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
3. Ինձ համար ես տարել
Ծանր խաչդ հլու,
Ինձ համար ես կրել տանջանքներ։
Թեև չեմ եղել ես
Հեռավոր այդ երկրում,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
4. Ինձ համար ես մեռել
Ու դրվել գերեզման,
Ինձ համար հարություն ես առել։
Թեև չեմ եղել ես
Պահապան մի զինվոր,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
5. Հավատքով եմ հիմա
Տեսնում Քեզ, ո՛վ իմ Տեր,
Հոր աջ կողմը նստած ինձ համար։
Հավատքով եմ ապրում
Այս խավար երկրի վրա,
Հավատքով ես պիտի
Փրկվեմ, փրկվեմ։
[end:song]
[start:song]
1. Թող ուրախ լինեն սրտերը մեր
Եվ գոհությունով լցված։
Հայրը կոչում է մեզ՝ որդիներ,
Իր Որդով ենք մենք փրկված։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
2. Հայրն Իր ձեռքով տանում է մեզ,
Պատերազմում՝ պաշտպանում։
Նրա շնորհքը տալիս է մեզ
Ինչ որ պետք է մեր կյանքում։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
3. Երբ Նրանից հեռանում ենք,
Խավարում է մեր շուրջը,
Այս ու այն կողմ տատանվում ենք,
Եվ տրտմում է մեր անձը։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
4. Բայց «արդարները կծաղկեն»,
Չեն շեղվի ճանապարհից,
Թող Տիրոջը միշտ ծառայեն
Եվ հեռու մնան մեղքից։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
[end:song]
[start:song]
1. Ահա մեզի մանուկ ծնավ,
Ծնավ զավակ Դավթի,
Մեզի Որդի մը տրվեցավ՝
Յուրախություն երկրի։
2. Իր Հորը աթոռին վրա
Փառքով պիտի նստի,
Պիտի ելլե ու բարձրանա,
Ըլլա շատ անվանի։
3. Պիտի կոչվի Խորհրդակից,
Հայր հավիտենական,
Հզոր Աստված և Տեր երկնից,
Խաղաղության Իշխան։
4. Իր տերությունն է հաստատուն,
Անհուն և անվախճան,
Իշխանությանը մեծնալուն
Պիտի չըլլա սահման։
5. Արքայությունը Քրիստոսի,
Ով Տեր, շուտով թող գա,
Եվ ցնծությամբ թող երգվի
Ամեն տեղ՝ Օվսաննա։
[end:song]
[start:song]
Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը, Տե՛ր,
Փառքովդ է լցված երկիրը։
Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո,
Սուրբ Թագավոր։
Ո՞վ չի վախենա ու չի փառաբանի Քեզ,
Միայն Դու ես սուրբ,
Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև,
Տե՜ր Հիսուս, միայն Դու ես սուրբ։
Սուրբ ես, սուրբ ես, միայն Դու ես սուրբ,
Սուրբ ես, սուրբ ես,
Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սուրբ։ 2
Սեր ես, սեր ես, միայն Դու ես սեր:
Սեր ես, սեր ես,
Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սեր:
[end:song]
[start:song]
1. Երբ ճանապարհ եմ դուրս գալիս,
Իմ առջևից ես Դու գնում
Եվ ճամփան ես ինձ ցույց տալիս
Ու չարիքից հեռու պահում։
Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։
2. Երբ տխուր եմ, հույս ես տալիս,
Երբ հոգնած եմ՝ ինձ զորացնում,
Ծնողիցս շուտ ես գալիս
Ու ինձ օգնում ամեն հարցում։
Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։
3. Դու իմ ճամփան ես միշտ հարթում,
Որ ոտքերս չառնեն քարին,
Եվ կյանքս ես ապահովում
Ու սիրալիր ժպտում բարի։
Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։
4. Երբ հուսահատ արտասվում եմ,
Հույս ես տալիս, գոտեպնդում,
Երբ ծնկում եմ, փառաբանում,
Խոնարհվում ես, ինձ գուրգուրում:
Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։
5. Այնքա՜ն մեծ սեր ունես, Հիսո՛ւս,
Որ չեմ կարող խոսքով ասել,
Դու կորսված, օտար մեկիս
Քո սուրբերի հետ ես դասել։
Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։
[end:song]
[start:song]
Սաղմ. 103
1. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս, (2)
Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս։
2. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Նա կներե բոլոր մեղքերդ,
Կբժշկե բոլոր ցավերդ,
Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս։
[end:song]