[start:song]
1. Հա՛յր, ճամփադ ինձ սորվեցուր
Փորձության այս ժամանակն,
Այնպես անցնել ցուցուր,
Որ առնեմ կենաց պսակն։
Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։
2. Սիրտս սիրով թող լեցնե
Երկնային սուրբ Աղավնին,
Չար կիրքերս դադրեցնե,
Որ հաղթեմ ամեն մեղքին։
Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։
3. Զիս խաղաղությամբ լեցուր,
Փոթորիկը հանդարտի,
Գանգատներս դադրեցուր,
Թող հոգիս սիրովդ հանգչի։
Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։
4. Հրամանովդ սուրբ հրեշտակներն
Բոլորտիքս բանակ դնեն,
Եվ վերեն սիրույդ աչքերն
Մինչև վերջը վրաս հսկեն։
Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուս գնաց երկինքը,
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա,
Ամպերով Նա պիտի գա, (2)
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա։
Ալելուիա՜ (2), Հիսուս շուտով պիտի գա, պիտի գա,
Ալելուիա՜ (2), Հիսուս փառքով պիտի գա։
2. Նշանները հաստատում են՝
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է,
Փրկչի գալը շատ մոտ է, (2)
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է։
Ալելուիա՜ (2), Հիսուս նորից պիտի գա,
Ալելուիա՜ (2), բյուր սուրբերով պիտի գա։
3. Ո՜վ Տեր, մենք Քեզ սպասում ենք,
Կարոտ հոգով կանչում ենք` շուտով արի՛,
Կարոտ հոգով կանչում ենք, (2)
Կարոտ հոգով կանչում ենք՝ շուտով արի՛:
Ալելուիա՜ (2), Հիսուս հանկարծ պիտի գա,
Ալելուիա՜ (2), հրեշտակներով պիտի գա։
[end:song]
[start:song]
1. Հիսուսի սերը մեծ է, անսահման,
Առատ հոսում է հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ շոյում է մեր հոգին.
Խորն է ու լայն՝ սերը աստվածային։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
2. Նա մեզ սիրեց` դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր «խաչե՜լ, խաչե՜լ» էին գոչում,
Բայց Նա այսօր բոլորին է կանչում։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
3. Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
4. Արի՛ շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բա՛ց, չլինի` ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
[end:song]
[start:song]
1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,
Միշտ իմ առջևից քայլիր,
Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,
Իմ լավագույն Բարեկամ:
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
2. Սրտիս դուռը չեմ բանա,
Ոչ ոքի էլ տեղ չկա,
Միայն Քո ներկայություն,
Ահա՝ իմ վառ ցանկություն։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
3. Միայն Քեզ եմ անվանում
Առաջնորդ ամեն բանում,
Տիրի՛ր սրտիս լիովին,
Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
[end:song]
[start:song]
1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության
Եվ հավիտենական խաղաղության,
Ի՞նչ ես դանդաղում վերջին օրերում,
Դու՝ խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։
2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,
Այլ կորստից քեզ փրկել է ուզում,
Մի՛ մերժիր այդ սիրո հրավերը,
Հիսուսի առջև բացի՛ր քո սիրտը։
3. Այստեղ թշնամին մարդկային հոգու
Ուզում է, որ դու ապրես խավարում,
Բայց դեռ վառվում է փրկության լույսը,
Քեզ է կանչում հավիտենությունը։
4. Գուցե հաճախ ինքդ էլ ես հասկանում,
Որ մեղքի կյանքն է քեզ ապականում,
Բայց դեռ անհոգության մեջ քնած ես
Եվ կործանման մասին մոռացել ես։
5. Ժամանակը դեռ քեզ է սպասում,
Եվ Աստված քեզ փրկության է կանչում,
Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում
Դո՛ւ, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։
[end:song]
[start:song]
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,
Առանց Իրեն կյանքը ոչինչ է։
Ինքն է աղբյուր կյանքի,
Ուրախություն սրտի,
Հիսուս Քրիստոս է Իր անունը:
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը։
Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,
Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։
[end:song]