[start:song:old]
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Միակ Թագավորը և Արքան,
Նա է հույսը մեր փրկության,
Երգը մեր ուրախության: 2
Փառք տվեք Բարձրյալին
Օվսաննա երգենք Արքային
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Փրկությունը մարդկության: 2
+++++++
Եկեք երգենք ուրախանանք
Տերն է գալիս մարանաթա: 4
Օվսաննա, երգիր օվսաննա
Փառք, ալելույա մարանաթա: 4
+++++++
Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ
Եվ բարձրացրեք Նրա սուրբ անունը
Փառքն ու գոհությունը լինի Նրան
Որ տիրում է հավիտյան: 2
(Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2)
+++++++++
Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար
Վերստին Քո փրկության համար
Քո սիրո մասին մենք կերգենք
Քո անունը կմեծարենք:
Նա լցրեց մեզ ցնծությամբ
Նրա առջև մենք հզոր ենք իր ուրախությամբ,
Դե եկեք Նրան փառաբանենք
Գոհությամբ երգենք, պաշտենք:
(Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2)
[end:song:old]
[start:song:old]
Եշուա Եշուա 2
Կա փառավոր մեկ անուն երկնքում
Տրված մարդուն որով պիտի փրկվի
Այդ անվանն է բոլոր իշխանություն
Հիսուս է Նրա անունը
Եշուա Եշուա 2
Ահա գալիս է ամպերի վրայով
Որ տանի մեզ նոր Երուսաղեմ
Մինչ այդ ժամ համբերությամբ պիտ սպասենք
Մեր Տեր, մեր փրկիչ, և ընկեր 2
Եշուա Եշուա 4
[end:song:old]
[start:song:old]
Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա
Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ
Եվ տանում հանդարտ ջրերի մոտ
Անձիս հանգիստ տալիս
Իր անվան համար առաջնորդում
Արդարության ուղիներում
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ
Չարից չեմ վախենա
Որովհետև Դու ինձ հետ ես
Ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը
Մխիթարում են ինձ
Դու սեղան ես պատրաստում
Թշնամիներիս դիմաց
Գլուխս յուղով ես օծում
Ով իմ Աստված
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է
Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա
Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ
Եվ տանում հանդարտ ջրերի մոտ
Անձիս հանգիստ տալիս
Իր անվան համար առաջնորդում
Արդարության ուղիներում
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ
Չարից չեմ վախենա
Որովհետև Դու ինձ հետ ես
Ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը
Մխիթարում են ինձ
Դու սեղան ես պատրաստում
Թշնամիներիս դիմաց
Գլուխս յուղով ես օծում
Ով իմ Աստված
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է
Հիրավի բարիքն ու ողորմությունն
ինձ են հետևելու
Կյանքիս բոլոր օրերում ու հավիտյան
Տիրոջ տանն եմ ես բնակվելու
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ
Չարից չեմ վախենա
Որովհետև Դու ինձ հետ ես
Ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը
Մխիթարում են ինձ
Դու սեղան ես պատրաստում
Թշնամիներիս դիմաց
Գլուխս յուղով ես օծում
Ով իմ Աստված
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է
Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա
[end:song:old]
[start:song]
1. Երկիր իջավ Աստծո Որդին,
Թողնելով տուն երկնային`
Հագավ մեզ պես մարմին:
Սիրուց գամվեց խաչափայտին`
Ցույց տալով Իր սերն անգին
Արյամբ Իր թանկագին։
Օ՜, եթե դու տեսնեիր, թե Նա
Ինչպես մեղքերը քո
Սիրով վերցրեց Իր վրա:
2. Իր խաչով Նա տվեց նոր կյանք,
Նոր սիրտ և նոր օրհնանք.
Հիսուսն է Նա մեր թանկ:
Իր սիրով Նա վառեց նոր լույս
Մեր սրտերում անհույս,
Նրա անունն է Հիսուս։
Օ՜, եթե դու դիմես Նրան,
Կտեսնես հավիտյան
Իր սերը անսահման։
[end:song]
[start:song:old]
Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը
Ամէնակարողի շուքի տակ է հանգչում,
Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց
Իմ Աստված, որին հուսացած եմ. (2)
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ, ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (2)
Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան
Նա քեզ հետ է հավիտյան
Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց
Բարձրյալն է ապավեն քեզ համար
Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան
Նա ինձ հետ է հավիտյան
Օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց
Բարձրյալն է ապավեն ինձ համար
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (4)
[end:song:old]
[start:song]
Աղոթքն է խոսք շատ զորավոր,
Խորին բաղձանք կոտրած սրտի,
Նա է մեզի միջոց հզոր,
Զի Տերն անով մեզ կընդունի: (2)
Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրի
Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,
Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,
Աղոթք ընել ինձ սորվեցուր: (2)
Եվ Սուրբ Հոգին մեզ օգնելով`
Մեր աղոթքը Տերն կլսե,
Հիսուսն Իր ուխտը հիշելով`
Ամեն բան մեզ կպարգևե: (2)
Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրի
Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,
Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,
Աղոթք ընել ինձ սորվեցուր: (2)
[end:song]
[start:song:old]
Օրհնեցեք Տիրոջը ով նրա հրեշտակներ
Զորությամբ որ կատարում եք Նրա խոսքը
Օրհնեցեք Տիրոջը ով Նրա բոլոր զորքեր
Զորությամբ որ կատարում էք Նրա կամքը
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (2)
Օրհնեցեք Տիրոջը ով բոլոր արարածներ
Քանզի Նա արժանի է օրհնության
Օրհնեցեք Տիրոջը տերության ամեն վայրում
Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (4)
[end:song:old]