Home


[start:song:old]

312

Թագավորների Թագավոր,

Մեր Երուսաղեմը Դու շինող, (2)


Ես ուրախ եղա, երբ ինձ ասացին՝

Արի միասին Տիրոջ տունը գնանք:

(Իմ ոտքերը կկանգնեն քո դռներում,

Ո՜վ, Երուսաղեմ, Երուսաղեմ: 2)


Թագավորների Թագավոր,

Մեր Երուսաղեմը Դու շինող, (2)


Եթե իմ Տերը չշինի տունը,

Զուր են աշխատում նրա շինողները:

(Եթե իմ Տերը չպահպանե քաղաքը,

Զուր է անքուն լինում պահապանը: 2)


Թագավորների Թագավոր,

Մեր Երուսաղեմը Դու շինող, (2)

[end:song:old]

[start:song:old]

266

Այսպես է ասում Տերը քո ստեղծողը

Մի վախենար Իսրայել

Քանզի քեզ փրկել եմ Անունով կանչել եմ

Թե դու իմն ես հավիտյան


Օ՜ ալելույա, Օ՜ ալելույա

Ալելույա փառք Տիրոջ։ (2)


Երբ որ ջրերից անցնես Ես քեզ հետ եմ

Գետերը քեզ չեն ողողի

Երբ գնաս կրակի մեջ Պիտի քայլեմ քեզ հետ

Եվ բոցը քեզ պիտի չվառի։


Օ՜ ալելույա, Օ՜ ալելույա

Ալելույա փառք Տիրոջ։ (2)


Ես Եմ Եհովան Ալֆ‎ան Օմեգան

Ինձանից ջոկ Փրկիչ չկա

Երեկ և այսօր ու հավիտյան նույնն եմ

Ես որ գործեմ արգելող չկա։


Օ՜ ալելույա, Օ՜ ալելույա

Ալելույա փառք Տիրոջ։ (2)


Որքա՜ն գեղեցիկ ու բարի է,

Երբ եղբայրներն մեկտեղ են, (2)


Միշտ միաբան (2),

Եղբայրնե՛ր, լինենք միշտ միաբան: (3)

[end:song:old]


[start:song:old]

738

Հիսուս Հիսուս

Հիսուս Հիսուս Հիսուս (2)


Ալելույա Ալելույա

Ալելույա Ալելույա (2)


Օ ինչ մեծ սեր, Օ ինչ մեծ սեր

Օ ինչ մեծ սեր, Օ ինչ մեծ սեր (2)


++++++++++++++++++++++++++++++


(Քոնն է ողջ փառքը

Քոնն է պատիվը 2)


Հզոր Արքա Սուրբ և սքանչելի

Փառաբանում ենք Քեզ ով Տեր

Բարձրացնում ենք Քեզ ով պաշտելի

Հիսուս Հիսուս Հիսուս իմ Փրկիչ (2)


++++++++++++++++++++++++++++++


Տեսեք մարդիկ Գողգոթայում

Անմեղ գառին որ խաչվեց

Հայրը զոհեց միակ որդուն

Ինձ և քեզ կյանք պարգևեց


Օվսաննա Օվսաննա

Խաչի վրա Նա մեզ ներեց

Օվսաննա Օվսաննա

Աստծո հետ մեզ հաշտեցրեց


Թեև խաչի վրա մահացավ

Եվ գերեզման դրվեցավ

Երրորդ օրը Քրիստոս հարյավ

Հոր փառքով մեզ երեվցավ


Օվսաննա Օվսաննա

Հարուցյալ Տեր Հիսուսին

Օվսաննա Օվսաննա

Մեր Աստծուն և Արարչին


Դու ես Ալֆան և Օմեգան

Դու ես սկիզբը և վերջը

Եվ ամեն ով որ կլսէ

Թող ըսէ ամեն եկուր


Օվսաննա Օվսաննա

Մենք սպասում ենք մեր Փրկչին

Օվսաննա Օվսաննա

Մեր Աստծուն և Արարչին 2

[end:song:old]

[start:song]

408

Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,

Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։ (2)


Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,

Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։ (2)


Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,

Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։


Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,

Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։ (2)

[end:song]

[start:song]

412

1. Հիսո՜ւս, փափագում եմ Քեզ տեսնել,

Հիսո՜ւս, կլսես, երբ Քեզ կանչեմ,

Օ՜, Հիսո՛ւս, կբարձրացնես, երբ ընկնեմ,

Դու ես միայն Ամենակալ Տերն։


2. Հիսո՜ւս, ամենից բարձր անուն,

Հիսո՜ւս, հավետ Քեզ ենք մեծարում,

Օ՜, Հիսո՛ւս, միշտ Քո փառքն ենք գովերգում,

Գոհություն Քեզ հաղթության համար։


3. Հիսո՜ւս, նույնն ես երեկ և այսօր,

Հիսո՜ւս, ինձ հետ ես Դու ամեն օր,

Օ՜, Հիսո՛ւս, մահով կյանք տվեցիր նոր,

Դու ես միայն Ամենակալ Տերն։


4. Հիսո՜ւս, կվերադառնաս շուտով,

Հիսո՜ւս, սպասում ենք Քեզ կարոտով,

Օ՜, Հիսո՛ւս, կդիմավորենք սիրով,

(Դու ես միայն Ամենակալ Տերն։ 2)

[end:song]

[start:song]

620

Տեր, Քո ճամփաները ցույց տուր մեզ,

Շավիղներդ սովորեցրու Դու մեզ:

Ճշմարտության առաջնորդիր զավակներիդ

Եվ Քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ:


Տե՜ր, ներիր ազգիս մեղքերն անթիվ,

Բացիր աչքերը կույր, լուսավորիր նրանց Քո լույսով: (2)


Հայաստան, ունես կարիքը Քրիստոսի,

Հայաստան, դարձիր քո ճանապարհներից: (2)

Հայաստան

[end:song]

[start:song:old]

700

Փառաբանենք Տիրոջը ով նրա սուրբեր

Իր սուրբ քաղաքի մեջ օրնենք նրան սուրբեր։ (2)


Նա արժանի է ամեն փառքի

Նա արժանի է ձեր երգերին

Նա արժանի է, նա արժանի է

Նա արժանի է ամեն փառքի (2)


Հիսուս նույնն է երեկ այսօր հավիտյան

Իր սուրբ անվանը երգենք բարձրաձայն։ (2)


Հիսուս արժան է ամեն փառքի

Հիսուս արժան է ձեր երգերին

Հիսուս արժան է, Հիսուս արժան է

Հիսուս արժան է ամեն փառքի (2)


[end:song:old]