[start:song]
1. Մի՛ լինիր տրտում, եղբա՛յր սիրելի,
Ձգի՛ր վշտերդ, ուրախացի՛ր,
Կփոխվի կյանքը այս անցանելի,
Սիրում է մեզ Տերը, մի՛ մոռացիր։
2. Տիրոջն ընդունիր` վեմ ու կարեկից
Եվ աղոթքում դու հարատևիր,
Նա կամոքի քո սիրտը վշտերից
Եվ հոգուդ կասի՝ ուրախ եղիր։
3. Այստեղ ալիքներ շատ փոթորկահույզ
Աղմկում են, գոռում են ուժգին,
Բայց դու վեր նայի՛ր, մի՛ լինիր անհույս,
Հայացքդ միշտ ուղղիր քո Փրկչին:
4. Նրա ձեռքին է ղեկը մեր կյանքի,
Հանգչում ենք Նրա պաշտպանությամբ,
Ուղարկում է Նա ուզածն Իր կամքի,
Առաջնորդում մեզ ուրախության:
5. Մեզ սպասում է այնտեղ խաղաղ կյանք,
Չկա այնտեղ քամի ահարկու,
Այնտեղ չի մարում լույսը հավիտյան,
Քրիստոսն Ինքն է այնտեղ լույս տալիս:
6. Դժվար րոպեներ չահաբեկեն քեզ,
Ոչ խաչդ քեզ տրտունջ պատճառի,
Մեծ փորձություններ թե հանդիպեն քեզ,
Հուսա ողորմությանը Գառի:
7. Մի՛ մոռացիր, Քրիստոս քո Փրկիչն է,
Նա քեզ համար տանջվեց անվարան,
Թշվառությունից Նա ազատիչն է,
Նա քեզ հետ է ընդմիշտ, հավիտյան:
8. Մի՛ լինիր տրտում, եղբայր սիրելի,
Մի՛ վշտացիր, ցնծա՛ մեծապես,
Երկնքում տուն ունես դու հայրենի,
Երանյաց մեջ էլ հանգիստ կառնես:
[end:song]
[start:song]
1. Մեծ ու զարմանալի են
Քո գործերը, Ամենակալ Տեր Աստված մեր,
Արդար ու ճշմարիտ են ուղիներդ,
Ամենակալ Տեր Աստված մեր:
Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,
Քանի որ Դու ես միայն սուրբ, (2)
Միայն սուրբ: (3)
2. Բոլոր ազգերը պիտի գան
Քո առջևդ ու Քեզ պիտի երկրպագեն,
Քանի որ իրավունքներդ հայտնվեցին
Բոլոր ազգերին, Ո՛վ Թագավոր:
Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,
Քանի որ Դու ես միայն սուրբ, (2)
Միայն սուրբ: (3)
[end:song]
[start:song]
1. Ո՜վ Տեր Աստված, միշտ եղիր մեզ օգնական,
Լվա՛ մեզ միշտ լիովին Քո սուրբ արյամբ,
Լուսավորիր Քո սիրով մեր հոգին,
Որ դառնանք Քեզ, որ դառնանք Քեզ, միշտ սուրբ լինենք։
Ալելուիա՜, Հզոր Աստված,
Ալելուիա՜, օրհնյալ Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, Տեր Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, սուրբ Աստված։
2. Ուղարկեցիր սիրելի, միակ Որդուդ,
Սուրբ կյանք ապրեց երկրի վրա Քո կամքով,
Գողգոթայի խաչը ելավ, չարչարվեց Նա
Եվ սրբեց մեզ, և սրբեց մեզ Իր սուրբ արյամբ:
Ալելուիա՜, Հզոր Աստված,
Ալելուիա՜, օրհնյալ Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, Տեր Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, սուրբ Աստված։
3. Իմ եղբայրնե՛ր և իմ քույրե՛ր, Իրեն նայենք,
Մեր մեղքերով Տեր Հիսուսին չվշտացնենք,
Ապրենք, քայլենք, գործենք, խոսենք միայն սիրով,
Հաղթենք չարին, հաղթենք չարին Տեր Հիսուսով։
Ալելուիա՜, Հզոր Աստված,
Ալելուիա՜, օրհնյալ Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, Տեր Աստված,
Ալելուիա՜, ալելուիա՜, սուրբ Աստված։
[end:song]
[start:song]
«Ո՜վ դուք ծարավներ, եկե՛ք ջրի մոտ,
Դուք, որ փող չունեք, եկեք ու առեք
Առանց վճարի, հանց գինի ու կաթ,
Ինձանից խնդրեք, բարիք ստացեք։
Ջուր պիտի թափեմ ծարավի վրա,
Ինչպես անձրևը՝ չորության վրա,
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա:
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)
Սա Հովելի մարգարեությունն է,
Որ այս օրերում այն կատարվում է,
Եվ Երեմիային տված խոստումն է՝
Նոր ուխտի խոսքը, որ հաստատվում է։
Տաճարում կանգնած` Տերն աղաղակեց.
«Նա, ով ծարավ է, թող որ Ինձ մոտ գա,
Ինձ հավատացողից, ինչպես որ գրվեց,
Կենդանի ջրի աղբյուր կբխի»։
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)
[end:song]
[start:song]
1. Որքա՜ն կուզեմ, օրհնյա՜լ Տեր իմ,
Փարվեմ Քո կրծքին,
Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր,
Բացեմ սիրտը իմ։
Բացատրես ինձ Քո սերն անհուն,
Որ ես հասկանամ
Եվ այս ունայն կյանքի մեջ
Քեզ չմոռանամ։
2. Ձեռքերիդ մեջ է կյանքը իմ
Այնտեղ՝ երկնքում,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Քեզ են գովերգում։
Թագավորի՛ր Դու իմ սրտում
Երկնային փառքով,
Որ ձգտի երկինք սիրտն իմ,
Ապրեմ Քեզանով։
3. Ո՜վ Տեր, Դու շատ բարձրերում ես,
Բայց սրտով՝ խոնարհ,
Քո փառքը երկնքից վեր է,
Ու սերդ՝ անմար։
Թագավորի՛ր Դու իմ սրտում,
Լինեմ ես խոնարհ,
Տեսնեմ սերդ իմ կյանքում,
Ապրեմ Քեզ համար։
[end:song]
[start:song]
1. Հիսուս, այս անվան մեջ փրկություն կա,
Հիսուս, այս անվան մեջ է քո ներկան,
Այս անվան մեջ կա լուսավոր փառավոր ապագա
Հուսացեք դուք Նրան՝ Փրկչին մարդկության։ 2
Բացի Հիսուս, չկա ուրիշ ճամփա,
Բացի Հիսուս, կա լոկ մութ ապաքա,
Նա է միայն երկինք տանող ճամփան,
Հուսացեք դուք Նրան՝ Փրկչին մարդկության։ 2
Ազգ իմ այս անունով մինչ հիմա դու կաս,
Չկան այն ազգեր, որ այդ անունը ուրացան,
Հառիր աչերդ դեպի երկինք, դեպ Նրա ողորմության,
Վստահիր դու Նրան, Փրկչին մարդկության։ 2
Բացի Հիսուս, չկա ուրիշ ճամփա,
Բացի Հիսուս, կա լոկ մութ ապաքա,
Նա է միայն երկինք տանող ճամփան,
Հուսացեք դուք Նրան՝ Փրկչին մարդկության։ 2
[end:song]