[start:song:old]
Եկ գնանք բնակավայրը մեր Տիրոջ
Խոնհարվենք մեր Տիրոջ Եհովայի առջև
Ամեն սիրտ, որ փափագում է Նրա սրահներին
Եկ այստեղ և պատվիր մեր Տեր Եհովային
Բարձրացիր ով Տեր
Մտիր Քո հանգստավայրը
Ցնծում ենք երգում
Պաշտում ենք արդար Աստծուն
Բոլոր նրանք, որ ծարավ են ներկայությանը Քո
Մտեք այստեղ և պաշտեք մեր Տեր Եհովային
Բարձրացնենք ձեռքերս Տիրոջ սրբության ներքո
Բարձրաձայն գովենք մեծությունը մեր Աստծո
Բարձրացիր ով Տեր
Մտիր Քո հանգստավայրը
Ցնծում ենք երգում
Պաշտում ենք արդար Աստծուն
[end:song:old]
[start:song]
1. Ուրախությամբ սպասում ենք Քեզ, Հիսո՛ւս մեր Տեր,
Հավատում ենք՝ շուտով կգաս տանելու մեզ,
Հավերժության մեջ կտեսնենք երեսը Քո
Ու կօրհնենք Քեզ, կմեծարենք Աստծո Հոգով։
Մարանաթա՜, մարանաթա՜,
Օվսաննանե՜ր Աստծո Գառին։ (2)
Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,
Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։ (2)
2. Հարսը պատրաստ զարդարված է` սուրբ զարդերով,
Քո զորությամբ սպասում է Քեզ սուրբ հանդերձով:
Կատարվել են սուրբ խոսքերդ այս աշխարհում,
Արի՜, Հիսո՛ւս, կարոտել ենք, Քեզ ենք սպասում։
Մարանաթա՜, մարանաթա՜,
Օվսաննանե՜ր Աստծո Գառին։ (2)
Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,
Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։ (2)
[end:song]
[start:song]
Հաճախ ուզում եմ Քեզ փառաբանել,
Քեզ, թանկագին ի՛մ Հիսուս:
Հաճախ ուզում եմ Քեզ օրհնանք երգել,
Օրհնանք Քեզ, ի՛մ Տեր, երգել:
Ես սիրում եմ Քեզ, (3)
Տե՛ր, սիրում եմ Քեզ:
[end:song]
[start:song]
Թագավոր ես մեր հոգու մեջ, Տե՛ր Հիսուս,
Փառավոր ես մեր հոգու մեջ, Տե՛ր Հիսուս։
Կենաց խոսքդ է մեզ միշտ կյանք տալիս,
Ալելուիա՜, Տե՛ր Հիսուս,
Օծություններ ես մեզ տալիս
Քո Սուրբ Խորանում,
Ալելուիա՜, Տե՛ր Հիսուս
[end:song]
[start:song]
1. Փառք, գոհություն
Սուրբ Արյանդ համար, Հիսո՛ւս,
Փառք, գոհություն
Սուրբ Արյանդ համար, ո՛վ Տեր։
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ մեծ զորություն՝ հաղթելու,
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ իշխանություն։
2. Քո Արյունը մաքրում է
Մեզ ձյունից սպիտակ։
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ մեծ զորություն՝ հաղթելու,
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ իշխանություն։
3. Քո Արյունը տալիս է
Մեզ մեծ հաղթություն։
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ մեծ զորություն՝ հաղթելու,
Մենք գոհանում ենք Քո սուրբ Արյան համար,
Որ տվել է մեզ իշխանություն։
[end:song]
[start:song:old]
1. Մենք ակնթարթ ենք, դու հավերժություն ես
Հզոր Արքա դեռ դարեր առաջ
Մենք ակնթարթ ենք, դու հավերժություն ես
Սիրո Արքա ես դու երկնքում
Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Որ ապրենք քեզ համար
2. Մենք անկարող ենք, Դու դարմանող ես
Հիսուս մեր փրկիչն ես, զորաց Տերը
Դու սիրո երգն ես, միշտ մեր սրտերում ես
Գալով քո առջև օրհնում ենք քեզ Տեր
Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Որ ապրենք քեզ համար
[end:song:old]
[start:song:old]
1. Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,
Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:
Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,
Աշխարհում խավար ու տառապանք է,
Երկնքում է գանձն ամենաթանկ: (2)
2.Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
Կենդանի ջրի Քո աղբյուրին,
Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:
Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,
Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
Աննման Քո փառքն է ինձ գերում: (2)
3.Արևի պես Դու գալիս - փարվում ես,
Շողերով Քո կյանք ես - պարգևում,
Խնդությամբ նորից Դու - ինձ լցնում ես,
Ճանաչել տալիս Քո - սերն անհուն:
Ով Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
Արցունքներն իմ Քեզ են որոնում,
Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,
Մի խոսքից անգամ՝ ինձ - հասկանում:
Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
Դու ես, Տե՛ր, օգնում ինձ - այս կյանքում,
Քո արյամբ իմ սիրտը - միշտ մաքրում ես,
(Ինձ պահում կանգուն ու հաստատուն: (3)
[end:song:old]
[start:song:old]
1. Սուրբ ես (2) Օրհնյալ Աստված
Սուրբ ես Հիսուս սուրբ ես Տեր:
Դու ես Փրկիչը մեր ազգի
Դու ես Փրկիչն աշխարհի:
Պիտի պատմեմ ողջ աշխարհին
Քո այդ սերը հավիտյան,
Ու Քո սիրով դու մեզ համար
Բացիր մի նոր ճանապարհ:
2.Առանց սիրո այս աշխարհում
Մենք կկորչենք հավիտյան:
Սուրբ ես (2) Օրհնյալ Աստված
Սուրբ ես Հիսուս սուրբ ես Տեր:
Պիտի պատմեմ ողջ աշխարհին
Քո այդ սերը հավիտյան,
Ու Քո սիրով դու մեզ համար
Բացիր մի նոր ճանապարհ:
[end:song:old]