[start:song]
Աղավնին է, ալելուիա,
Իջնում է ցած, ալելուիա,
Լույս թևերով, ալելուիա,
Օվսաննա՜։
1. Երկինք բացվեց, ու լույս իջավ,
Աստծո աչքը մեզ ջերմ ժպտաց,
Մխիթարիչ Տերն ուղարկեց
Ու զորությամբ՝ յուղով, յուղով օծեց։
Աղավնին է, ալելուիա,
Իջնում է ցած, ալելուիա,
Լույս թևերով, ալելուիա,
Օվսաննա՜։
2. Այսօր իջի՛ր, որ սրբանանք,
Մխիթարվենք ու զորանանք,
Անձեռագործ տաճար դառնանք,
Իջի՛ր, Հոգի, իջի՛ր, Քեզ միանանք։
Աղավնին է, ալելուիա,
Իջնում է ցած, ալելուիա,
Լույս թևերով, ալելուիա,
Օվսաննա՜։
3. Սուրբ տաճարը մաքուր պահենք,
Հոգու ձայնին հնազանդվենք,
Խորհուրդ առնենք, լսող լինենք,
Որ սուրբ կյանքը սիրով, սիրով ապրենք։
Աղավնին է, ալելուիա,
Իջնում է ցած, ալելուիա,
Լույս թևերով, ալելուիա,
Օվսաննա՜։
[end:song]
[start:song]
1. Խոստացյալ Սուրբ Հոգի`
Հոր միջից բխող,
Դառնացած կյանքս
Դու քաղցրացնող։
Իմ սիրտը լցրո՛ւ Քո սրբությունով,
Իմ հոգին օծի՛ր Քո անմար սիրով։
2. Մեղուն կսպասի՝
Երբ կգա գարուն,
Ես էլ կսպասեմ
Պարգևին Հոգու։
Իմ սիրելին ես, անմոռանալին,
Քեզ եմ կարոտում, մեջս բնակվի՛ր։
3. Սուրբ Հոգի, սրբիր՝
Քեզանով վառվեմ,
Զորություն առած՝
Քո փառքը պատմեմ։
Պատմի՛ր գալիքը, միշտ արթուն մնամ
Եվ ճշմարտությամբ ես առաջնորդվեմ:
[end:song]
[start:song]
1. Թե մեղավոր կզգաս քեզի,
Հիսուս կներե,
Թե վերք ունիս սրտիդ վրա,
Հիսուս կամոքե։
Հիսուս ըսավ. «Ինծի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
2. Հիսուս կցրե խավարդ,
Եվ դուն կտեսնիս,
Հիսուս կուտա քեզ Սուրբ Հոգին,
Երբ դուն փափագիս։
Հիսուս ըսավ. «Ինծի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
[end:song]
[start:song]
1. Եղբայրնե՛ր, ցնծացե՛ք,
Մեր կյանքն է անմար,
Դո՛ւք, քույրե՛ր, երգեցե՛ք
Փրկչի սերն անճառ։
Երբեմնի օտարից
Դարձանք բարեկամ,
Մենք հիմա շատ մոտ ենք
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
2. Հիմա չենք մոտենում
Մենք Սինա լեռին,
Մեզ էլ չի սարսռեցնում
Որոտ մոլեգին։
Սուրբ Խոսքը շնորհեց մեզ
Խաչից քավություն,
Փրկվեցինք մենք մահից
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
3. Հավատքով, սիրով արդ
Ապրում ենք, շնչում,
Սպիտակ հանդերձով զվարթ
Դեպ երկինք թռչում։
Սուրբ հույսով կենսավետ
Մեր սրտերն՝ խնդում,
Կապրենք կյանքով հավետ
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
[end:song]
[start:song]
1. Գնում եմ ես Հիսուսիս տես,
Որ երկնքում լույս է հագել,
Հոր աջ նստած` բարեխոս է,
Սուրբի համար լույս փարոս է:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
2. Հենվեմ վեմիդ, քաշեմ լուծս,
Դու ես միայն Տերս, հույսս,
Հալածանքը սիրով տանեմ,
Հալածողիս սիրեմ, ներեմ:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
3. Տե՜ր, ինձ դու տո՛ւր կարողություն,
Տանջանքի մեջ՝ համբերություն,
Ների՛ր գործած սխալներս,
Դու ներող ես, ներո՛ղ Տերս:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
4. Դու ինձ գտար ու գրկեցիր,
Սեր, կյանք ու հույս շնորհեցիր,
Սիրո թևով ելնում եմ վեր,
Փարվում եմ Քեզ, իմ Տեր, իմ սեր:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
[end:song]
[start:song]
1. Միակ Աստվածն է Եհովան, (2)
Նա է սերը, Նա է Տերը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜։
Պիտի գոչեմ`ալելուիա:
Միակ Աստվածն է Եհովան հավիտյան:
2. Հիսուսն է սուրբ Որդին Աստծո։ (2)
Նա է ճամփան, Նա է կյանքը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Հիսուսն է սուրբ Որդին Աստծո հավիտյան։
3. Հաղթական է Աստծո Հոգին, (2)
Նա է միակ սրբությունը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Հաղթական է Աստծո Հոգին հավիտյան։
4. Սուրբ է, սուրբ` Երրորդությունը, (2)
Որ Էր, որ Է, որ կլինի հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Սուրբ է, սուրբ է Երրորդությունը հավիտյան։
[end:song]