[start:song]
1. Մի սեր ունեմ սքանչելի,
Սեր՝ հրաշալի, աննման:
Խորհուրդ է նա անպատմելի,
Սեր` թանկագին, պատվական:
Սրտիս կենտրոնն է Նա հավետ
Եվ հոգուս միակ շրջանն,
Խորհուրդներուս նյութը անվերջ,
Սիրուս էլ՝ միակ առարկան:
2. Հիսուսն է Նա, Փրկիչն հոգուս,
Իմ պաշտելի սիրեկանն,
Կյանքիս հույսն է և ճամփիս՝ լույս,
Իմ երջանիկ ապագան:
Նրան կտամ իմ սիրտն ու սերն,
Ողջ աշխարհը կուրանամ,
Բավական չեն անթիվ դարեր,
Որ Իրենից լիանամ:
[end:song]
[start:song]
1. Դու եկար այս աշխարհ
Եվ շուտով կգնաս,
Կյանք կունենաս միայն,
Թե սուրբ ճամփով գնաս։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
2. Նա կյանքում միակն է,
Որ կարող է լույս տալ,
Սրտիդ դուռը բացի՛ր
Եվ Տիրոջն ընդունի՛ր։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
3. Առանց Նրա չկա կյանք,
Կա լոկ ունայնություն,
Նա է տալիս միայն
Հոգուն հանգստություն։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
4. Ով չգիտի Նրան՝
Տառապանքի մեջ է,
Աստծո սիրով միայն
Մարդը երջանիկ է։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
[end:song]
[start:song]
1. Ինչո՞ւ կմերժես դու հրավերը
Խաչյալ Փրկչի, որ կըսե՝ եկուր,
Կլվա քեզ քո պիղծ մեղքերեն
Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
2. Տե՛ս, ինչպես գամված Նա խաչին վրա,
Անտրտունջ քեզ համար կզոհվի,
Տե՛ս, ինչպես վշտահար Նա կուլա
Ու ջերմ սիրով քեզի կնայե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
3. Ե՛կ, շուտով խաչին տակ ծնրադրե
Ու մեղքերդ Անոր խոստովանե,
Ե՛կ այսօր աշխարհեն հրաժարե
Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
4. Եթե հիմա հրավերն դու մերժես,
Անոր Սուրբ Հոգին կվշտացնես,
Եվ գուցե այս վերջին անգամն է,
Որ Նա քո սրտի դուռն կզարնե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
[end:song]
[start:song]
1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,
Միշտ իմ առջևից քայլիր,
Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,
Իմ լավագույն Բարեկամ:
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
2. Սրտիս դուռը չեմ բանա,
Ոչ ոքի էլ տեղ չկա,
Միայն Քո ներկայություն,
Ահա՝ իմ վառ ցանկություն։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
3. Միայն Քեզ եմ անվանում
Առաջնորդ ամեն բանում,
Տիրի՛ր սրտիս լիովին,
Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
[end:song]
[start:song]
1. Փրկի՜չ սիրելի, երբ ինձ մոտեցար,
Սուրբ Հոգու կրակ սրտումս վառեցիր,
Թող այդ կրակը վառվի հավիտյան,
Մաքրի աղտերից, լինեմ Քեզ արժան։
Որքա՜ն ծարավ եմ Քո կենաց ջրին
Եվ ինձ կյանք տվող անուշ խոսքերիդ:
2. Տե՜ր, Դու լավ գիտես սրտիս փափագը,
Որ նորից լսեմ քնքուշ Քո ձայնը,
Էլ մի՛ ուշանա, շուտով այցելի՛ր,
Լոկ մի բա՛ռ ասա, ինձ մխիթարի՛ր։
Քո խոսքն է, որ ինձ միշտ կյանք է տալիս
Եվ լույս է վառում իմ ճանապարհին։
3. Կուզեմ բնակվել Քո Սուրբ Խորանում,
Սուրբ կյանքով ապրել միշտ ես պատվիրում:
Ոչ մեկի կորուստ Դու չես ցանկանում,
Ապաշխարության դռներ ես բացում։
Ով որ այդ դռնով կուզի մտնել ներս,
Նա կյանք կունենա հավիտենապես։
[end:song]
[start:song]
Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը, Տե՛ր,
Փառքովդ է լցված երկիրը։
Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո,
Սուրբ Թագավոր։
Ո՞վ չի վախենա ու չի փառաբանի Քեզ,
Միայն Դու ես սուրբ,
Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև,
Տե՜ր Հիսուս, միայն Դու ես սուրբ։
Սուրբ ես, սուրբ ես, միայն Դու ես սուրբ,
Սուրբ ես, սուրբ ես,
Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սուրբ։ 2
Սեր ես, սեր ես, միայն Դու ես սեր:
Սեր ես, սեր ես,
Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սեր:
[end:song]