Home


[start:song]

343

1. Խոսքերդ վառ լույս են իմ ճամփին,

Ամեն օր կնորոգեն իմ հոգին,

Դեղ են թանկ, որ պետք են աչքերիս,

Ճերմակ հանդերձ, որ ծածկույթ է մեղքերիս։


Սուրբ Հոգի ազատության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

Սուրբ Հոգի ուրախության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։


2. Բարի՛ Հովիվ, իմ սրբությո՛ւն, իմ փրկությո՛ւն,

Ջրի վտակ՝ չորացած իմ կյանքում,

Ծաղկեցնող՝ ամայի սիրտը իմ,

Կսիրես ինձ, կներես, Փրկի՛չ անգին։


Սուրբ Հոգի ազատության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

Սուրբ Հոգի ուրախության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։


3. Ոտքերիդ տակ դնեմ կյանքը իմ,

Մաքրի՛ր ինձ աղտերից հանց ոսկին,

Երբ անցնեմ կրակով հալոցքի,

Կաղաչեմ Քեզ, առաջնորդի՛ր, Սո՛ւրբ Հոգի։


Սուրբ Հոգի ազատության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

Սուրբ Հոգի ուրախության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։


[end:song]

[start:song]

49

1. Քու սերդ մի՞թե մոռնանք, Հիսո՛ւս,

Բնավ ալ չհիշե՞նք,

Սերն, որ հատոյց մեր պարտքն անհույս

Եվ որ ջնջեց մեր մեղք։

Մոռնա՞նք Քո վշտալից կյանքն ևս,

Աղոթքդ քրտնալից,

Ցողով ցողված գլուխդ, որ մեզ

Պահեց միշտ հուսալից։


2. Գեթսեմանին կրնա՞ք մոռնալ

Եվ ճիգդ՝ տագնապոտ,

Երբ լեռն պատեց ահեղ խավար,

Եվ մարդ չկար Քեզ մոտ։

Կրնա՞նք մոռնալ փշե պսակ,

Ամոթն և ապտակներն,

Երբ դեմդ ելավ դժոխք վայրագ,

Երկիր մերժեց Քու սերն։


3. Ո՜հ, Քու շնորհաց վառ հիշատակ

Պիտ քաղցրագույն ըլլա,

Մեր սրտերուն մինչ ի հատակ

Դեմքիդ նկարն ցոլա։

Մոռնալ կրնա՞նք կենաց ցնծումն,

Մոռնալ աշխարհ համայն,

Բայց չենք մոռնար Քու սերդ անհուն

Հիմա և հավիտյան։

[end:song]

[start:song]

708

1. Մենք սպասում ենք մեր Փրկչին, ե՞րբ կգա:

Նրան մենք ալելուիա կերգենք(5):


2. Ի՜նչ ուրախություն կլինի Նրա հետ:

Մեղավո՛ր, ի՞նչ ես կանգնել դու ճամփին (5):


3. Տիրոջ ձեռքին պսակ կա քեզ համար:

Շտապի՛ր, որ այդ պսակը ընդունես (5):


4. Երկնքում մենք փառք կտանք Հիսուսին (5):

[end:song]

[start:song]

35

1. Երբ հնչե մեծ փողն վերջին,

Արձագանքեն երկիր, երկին,

Երբ կյանքիս րոպեք, ժամեր աստ սպառին,

Երբ ծագե մեծ արշալույս,

Եվ սուրբք համայն ի մի խմբվին,

Հայնժամ ես պիտ միանամ այն սուրբ խմբին։

Հայնժամ ես պիտ միանամ այն (4)

Սուրբ խմբին։


2. Լուսափայլ առավոտյան,

Երբ մեռյալներն հառնեն համայն,

Երբ բոլոր արդարք իրենց վարձքն ստանան,

Երբ ընտրյալ անմահ հոգիք

Շրջապատեն իրենց Արքան,

Ես էլ պիտ լինեմ խմբում այն սրբազան։

Ես էլ պիտ լինեմ խմբում այն (4)

Սրբազան։


3. Իմ բոլոր կյանք Քեզ պիտ տամ,

Հիսուս Փրկիչ, Դուն իմ Արքան,

Թող պատմե Քու սերդ լեզուն իմ անարժան,

Քեզ համար ապրեմ, խորհեմ, խոսեմ,

Գործեմ ես հարաժամ

Եվ ապա այն սուրբ խմբին գամ, միանամ։

Եվ ապա այն սուրբ խմբին գամ (4)

Միանամ։


4. Տե՛ր, իմս ես Դու հավիտյան,

Եվ ես էլ Քոնն եմ հարաժամ,

Ա՜խ, ցանկամ Քեզ մոտ ըլլալ հար, անբաժան,

Ցավք, հաճույք, հառաչք, ժպիտ,

Ինչ որ լինի միշտ իմ բաժին,

Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ միանամ:

Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ (4)

Միանամ:


[end:song]

[start:song]

332

1. Ղովտի նման այսօր ես էլ նեղվում եմ, հուզվում,

Ծով արցունքիս կոհակներում լողում եմ, սուզվում:

Անհույս մարդկանց բազմություն է շուրջս ամենուր,

Ասա՛, Հիսուս, ե՞րբ ես գալու, Դու տո՛ւր ինձ մի լուր:


Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում:

Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում:


2. Աղաչում եմ, օրհնյալ Տերս, դարձի՛ բեր նրանց

Եվ Հոգովդ կենդանացրո՛ւ, չմնան մեռած,

Հանի՛ր նրանց այդ վիճակից՝ ապրեն սրբությամբ

Ու քեզ պաշտեն հոգով, սրտով և ճշմարտությամբ:


Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում:

Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում:


[end:song]

[start:song]

116

1. Թանկագին րոպեներ է Աստված պարգևել.

Տեսնում ենք մեր քույր-եղբայրներին,

Եվ Հիսուսը մեզ հետ լինել է խոստացել,

Տանք մեր սրտերում տեղ Փրկչին։


2. Ի՜նչ հաճելի է ձեզ հետ Նրան խոնարհվել,

Աշխարհի հուզմունքներն մոռանալ,

Եվ ի՜նչ ուրախություն է Սուրբ Հոգով լցվել,

Երկինքն այս ժամին վայելել։


3. Մենք՝ Սիոնի ճամփորդներս ենք այստեղ հանգչում՝

Կենաց ջուր բխող աղբյուրի մոտ։

Թաբոր լեռն անցնելով՝ նոր ուժով կշարժվենք

Տիրոջ նեղ ճամփով քարքարոտ։


4. Քաղցր հանդիպման մեջ անտեսում ենք ահը

Եվ հսկա ժայռերը մեր ճամփի,

Զորացնում են մեզ մեր Աստծո խոսքերը,

Տանում վեր՝ դեպ նոր բարձունքի։


5. Տեր Հիսուսին հիմա ավելի մոտենանք,

Միշտ նայենք մեր կենդանի Վեմին,

Հավատքի վահանով և սիրո զրահով

Հետևենք Տիրոջ քայլերին։

[end:song]