[start:song:old]
Թագավորների Թագավոր,
Մեր Երուսաղեմը Դու շինող,
Ես ուրախ եղա, երբ ինձ ասացին՝
Արի միասին Տիրոջ տունը գնանք:
Իմ ոտքերը կկանգնեն քո դռներում,
Ո՜վ, Երուսաղեմ, Երուսաղեմ:
Թագավորների Թագավոր,
Մեր Երուսաղեմը Դու շինող,
Եթե իմ Տերը չշինի տունը,
Զուր են աշխատում նրա շինողները:
Եթե իմ Տերը չպահպանե քաղաքը,
Զուր է անքուն լինում պահապանը:
Թագավորների Թագավոր,
Մեր Երուսաղեմը Դու շինող,
[end:song:old]
[start:song:old]
Այսպես է ասում Տերը քո ստեղծողը
Մի վախենար Իսրայել
Քանզի քեզ փրկել եմ Անունով կանչել եմ
Թե դու իմն ես հավիտյան
Օ՜ ալելույա։2
Ալելույա փառք Տիրոջ։2
Երբ որ ջրերից անցնես Ես քեզ հետ եմ
Գետերը քեզ չեն ողողի
Երբ գնաս կրակի մեջ Պիտի քայլեմ քեզ հետ
Եվ բոցը քեզ պիտի չվառի։
Օ՜ ալելույա։2
Ալելույա փառք Տիրոջ։2
Ես Եմ Եհովան Ալֆան Օմեգան
Ինձանից ջոկ Փրկիչ չկա
Երեկ և այսօր ու հավիտյան նույնն եմ
Ես որ գործեմ արգելող չկա։
Օ՜ ալելույա։2
Ալելույա փառք Տիրոջ։2
Որքա՜ն գեղեցիկ ու բարի է,
Երբ եղբայրներն մեկտեղ են,
Միշտ միաբան (2),
Եղբայրնե՛ր, լինենք միշտ միաբան: 2
[end:song:old]
[start:song:old]
Օրհնեցեք Աստծուն Նրա սրբարանում
Օրհնեցեք Նրան Իր զորության մեջ
Օրհնեցեք Նրան գործերի համար
Օրհնեցեք մեծ փառքի համեմատ——2
Օրհնեցեք Նրան շեփորի ձայնով
Տավիղով և քնարով
Օրհնեցեք Նրան նվագով պարով
Թմբուկով և սրինգով: 2
Օրհնեցեք Աստծուն միաձայն երգով
Օրհնեցեք մեծաձայն ծնծղաններով
Օրհնեցեք Նրան արժանի է Նա
Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան——2
Օրհնեցեք Նրան շեփորի ձայնով
Տավիղով և քնարով
Օրհնեցեք Նրան նվագով պարով
Թմբուկով և սրինգով 2
[end:song:old]
[start:song:old]
1.Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է
Աստված Իսրաելի
Նրան երկրպագում են
Ողջ երկինքը միասին
Ամպով պատած իր փառքը
Շուրջ Նրա գահի առջև
Տեր Քեզ երկրապագում ենք
Լուսափայլ փառքիդ առջև:
Երգում ենք Սուրբ ես Սուրբ ես
Սուրբ ես ով մեր Տեր (2)
2.Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է
Երկինքն է գովերգում
Բոլոր ազգեր թող երգեն
Ալելուիա Էլոհիմ
Պիտի իշխե հավիտյան
Թագավոր Թագավորաց
Քեզ է գալիս ով Սիոն
Բաց դռներդ հինավուրց:
Երգում ենք Սուրբ ես Սուրբ ես
Սուրբ ես ով մեր Տեր (2)
[end:song:old]
[start:song:old]
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ (2)
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
[end:song:old]
[start:song:old]
Քո սիրով ինձ այցելել ես, փրկություն ես պարգևել
Քո գրկում գտել եմ ես խաղաղություն:
Եվ ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման
Նվիրում եմ ես իմ սիրտը միայն Քեզ:
Երգում եմ շնորհակալություն,
Շնորհակալություն, (2) Հիսուս:
Իմ փոխարեն ես Դու զոհվել, խաչի մահով ես մահացել
Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան
Հիմա կարող եմ Քո արյամբ Քո առջև գալ համարձակ
Եվ կարող եմ նայել ուղիղ Քո աչքերին:
Երգում եմ փառք Քեզ
Փառք Քեզ Հիսուս
Փառք Քեզ Տեր Արքա Հիսուս:
Երգում եմ շնորհակալություն,
Շնորհակալություն, (2) Հիսուս:
[end:song:old]
[start:song:old]
Ով Տեր իմ Աստված
Դու իմ բարեկամ
Կպաշտեմ ես քեզ
Մինչև հավիտյան
Օ ալելույա 4
Ով Տեր իմ Աստված
Դու ես խոստացել
Մեզ ոչ մի անգամ
Մենակ չես թողել
Օ ալելույա 4
Խոստացել ես որ
Կվերադառնաս
Մեզ համար դրախտում
Տեղ կա պատրաստված
Օ ալելույա 4
Օ ալելույա 2
Կերգեմ օ ալելույա 2
[end:song:old]
[start:song:old]
1.Երբ օրհնյալ Տերն հպավ շուրթիս
Իսկույն նոր երգն իջավ սրտիս
Որով կերգեմ հոգվույս բոլոր
Ալելույա կապրեմ անդորր։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
2.Կապրիմ կապրիմ Քրիստոսի մեջ
Կներգործե սիրովն անվերջ
Սիրտս և հոգիս կցնծա Տեր
Ալելույա բյուր փառք Իրեն։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
3.Ես երգել եմ երգ փրկության
Երգեր սիրո և ցնծության
Երգեր որոնք հոգվույս խորքեն
Մեծ Արարչիս կօրհնաբանեն։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
[end:song:old]