Home


[start:song]

10

1. Աստված իմ, երբ հոգիս նայի

Ամեն ողորմությանդ,

Ուրախության մեջ կընկղմի,

Սիրո և ցնծության։


2. Հազարավոր շնորհներ Քեզմե

Ամեն օր կընդունիմ,

Բայց Քու պարգևներուդ մեծն է

Այս շնորհակալ սիրտն իմ։


3. Բոլոր կենաց օրերն երգեմ

Տերոջը սերն գթած,

Երկնից մեջ զայն պիտի կրկնեմ

Ի մեջ հրեշտակաց։


4. Ես հավիտյանս ուրախ երգեր

Կուզեմ Քեզի երգել,

Չեն բավական անթիվ դարեր

Քու սերդ փառաբանել։

[end:song]

[start:song]

309

1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

Ուրանամ իմ փափուկ անձս:

Ավետարանն առնեմ, գնամ,

Տիրոջ գործում չծուլանամ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,

Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:

Օտարական թեկուզ լինեմ,

Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝

Հյուրընկալող զավակ լինեմ,

Վիրավորի վերքը կապեմ

Ու Քեզ սիրով փառաբանեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ

Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,

Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,

Երջանիկ եմ, զավակն եմ Քո:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


[end:song]

[start:song]

332

1. Ղովտի նման այսօր ես էլ նեղվում եմ, հուզվում,

Ծով արցունքիս կոհակներում լողում եմ, սուզվում:

Անհույս մարդկանց բազմություն է շուրջս ամենուր,

Ասա՛, Հիսուս, ե՞րբ ես գալու, Դու տո՛ւր ինձ մի լուր:


Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում:

Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում:


2. Աղաչում եմ, օրհնյալ Տերս, դարձի՛ բեր նրանց

Եվ Հոգովդ կենդանացրո՛ւ, չմնան մեռած,

Հանի՛ր նրանց այդ վիճակից՝ ապրեն սրբությամբ

Ու քեզ պաշտեն հոգով, սրտով և ճշմարտությամբ:


Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում:

Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում:


[end:song]

[start:song]

580

1. Աստված Քեզ ուղարկեց ինձ համար,

Աշխարհում ծնվեցիր ինձ համար,

Եկար, մարմին հագար ինձ համար,

Հիսո՛ւս,Դու մարդացար ինձ համար:


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

Միայն Քեզ հետ ես լինեմ:


2. Հալածանք Դու տարար ինձ համար,

Անարգանք կրեցիր ինձ համար,

Խաչին Դու գամվեցիր ինձ համար,

Սուրբ արյուն թափեցիր ինձ համար։


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

Միայն Քեզ հետ ես լինեմ:


3. Թողել եմ աշխարհը Քեզ համար,

Ապրում եմ ես միայն Քեզ համար։

Նոր երգեր եմ երգում Քեզ համար,

Փառքեր եմ ես բերում Քեզ համար։


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

Միայն Քեզ հետ ես լինեմ:


[end:song]

[start:song]

177

1. Եղբա՛յր, Հիսուսը սիրում է մեզ՝

Ուրախություն ինձ և քեզ,

Աստված մեզ համար զոհեց Որդուն,

Փառք հավիտյան Հիսուսին։


Մենք երգում ենք փառք Հիսուսի,

Փրկությունը մեր հոգիների:

Հիսուսն է մեր երջանկությունը,

Աստծո անսահման սերը։


2. Նա մեզ՝ անարժաններիս ներեց,

Խղճաց մեզ և շատ սիրեց,

Նա մեր մեղքերը գամեց խաչին,

Փա՜ռք հավիտյան Քրիստոսին։


Մենք երգում ենք փառք Հիսուսի,

Փրկությունը մեր հոգիների:

Հիսուսն է մեր երջանկությունը,

Աստծո անսահման սերը։


3. Թեկուզ դատեն մեզ երգի համար,

Քրիստոսի փառքի համար,

Վերջին շնչում էլ պիտի երգենք,

Հիսուսին փառաբանենք:


Մենք երգում ենք փառք Հիսուսի,

Փրկությունը մեր հոգիների:

Հիսուսն է մեր երջանկությունը,

Աստծո անսահման սերը։


[end:song]

[start:song]

65

1. Հիսուսին միայն սրտումս պիտ ունենամ,

Հիսուսը միայն այնտեղ բնակի,

Իր սիրույն ոչ մի բան հավասար չկա,

Միայն Նրա մոտ հոգիս կհանգչի։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


2. Հիսուսը միայն ինձ մեղքից ազատեց,

Հիսուսը միայն ինձ բարիք արեց,

Նրա մեծ սերը իմ սիրտը կոտրատեց

Եվ ապա խաղաղության դեղ դրեց։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


3. Հիսուսին միայն կյանքս կպատկանի,

Նա՛ է իմ Փեսան և ես՝ հարս Նրա,

Միայն Նրա կամքը պիտի կատարեմ,

Եվ Նա սպիտակ հանդերձներ ինձ կտա։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


4. Հիսուսը միայն ինձ ուժ կպարգևե,

Երբ պատերազմի մեջ տկարանամ,

Նրա կենաց աղբյուրից ես կխմեմ

Կյանք և զորություն միշտ, ամեն անգամ։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


[end:song]