[start:song]
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song:old]
Կյանքդ կանցնի արագ, արագ,
Այն նման է թելի բարակ,
Այն նման է նաև ծաղկի,
Որ մի օր կթառամի, (2)
Ձեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի:
Ու թե մի օր քո կյանքիդ մեջ,
Ցուրտ ձմեռը այցելի քեզ,
Իր ձեռքերը մեկնի Նա քեզ
Հիշիր Հիսուսը սիրում է քեզ: (2)
Քեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: (2)
Քեզ տեսնել մենք կուզենք:
[end:song:old]
[start:song:old]
1.Հիսուս ես սիրում եմ Քեզ
Չեմ կարող ապրել առանց Քեզ
Հիսուս ես սիրում եմ Քեզ
Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ:
Դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր
Բժշկում ես ինձ ցավերից բոլոր
Ազատում ես ինձ ոսոխներից բոլոր
Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ:
2.Հիսուս ես սիրում եմ Քեզ
Չեմ կարող ապրել առանց Քեզ
Հիսուս ես սիրում եմ Քեզ
Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ։
Նորոգում ես ինձ Դու Քո խոսքերով
Պսակում ես իմ կյանքը բարությամբ
Կշտացնում ես ինձ ողորմությունով
Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ։
[end:song:old]
[start:song:old]
Տերն իմ, Սերն իմ, Կյանքն իմ,
Տեր Հիսուս։2
Ես Քո Հոգովն եմ կենդանի,
Ես Քո կյանքովն եմ երջանիկ
Դու իմ Աստված։4
[end:song:old]
[start:song:old]
Թույլ տուր մնամ
Տեր Քո Տաճարում: 4
Որ տեսնեմ մեծությունդ
Վայելեմ ներկայությունդ
Անսահման ողորմությունդ
Թույլ տուր մնամ: 2
Փառավոր ներկայություն
Անսահման երջանկություն
Ծագեցնող Քո Տաճարում
Թույլ տուր մնամ: 2
Քո Տաճարում
[end:song:old]
[start:song:old]
1.Կա մի աշխարհ լուսե
Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,
Ուր կա մի էակ լուսե
Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:
Եվ լուսավորում խավարած հոգիների
Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին
ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)
2.Կա մի աշխարհ լուսե
Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում
Նա է, որ պարզած ձեռքով
Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:
Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին
ՈՒ բոցավառում պատրույգը մարած լամպի
Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)
Իմ Հիսուս, իմ Աստված Տեր իմ:
[end:song:old]
[start:song]
1. Տրտմության մեջ իմ հոգու` հույսն է միակ,
Խավարի մեջ օրերիս` լույսն է միակ,
Նա է, որ Իր գիրկն առած, ինձ է օրհնում,
Ինձ չարից ամեն վայրկյան Նա է փրկում:
Հայրն է Նա իմ, Հայրն է Նա քո,
Հայրն է ներող, Տերն է սիրող:
Հավատա՛ և աղոթի՛ր, որ մեր կյանքը սեր դառնա,
Հավատա՛ և աղոթի՛ր, որ խավարը հեռանա,
Հավատա՛ և աղոթի՛ր, ցավ ու վիշտ կվերանան,
Հավատա՛ միայն և աղոթի՛ր, (2)
Հավատա՛ միայն:
2. Ով Նրան ամբողջ սրտով կորոնի,
Ով Նրան ամբողջ հոգով կապավինի,
Միշտ Նրա կրծքին փարված՝ կյանքն իր կապրի,
Ողողված Նրա լույսով՝ միշտ կօրհնվի:
Հայրն է Նա իմ, Հայրն է Նա քո,
Հայրն է ներող, Տերն է սիրող:
Հավատա՛ և աղոթի՛ր, որ մեր կյանքը սեր դառնա,
Հավատա՛ և աղոթի՛ր, որ խավարը հեռանա,
Հավատա՛ և աղոթի՛ր, ցավ ու վիշտ կվերանան,
Հավատա՛ միայն և աղոթի՛ր, (2)
Հավատա՛ միայն: (2)
[end:song]
[start:song:old]
Աստծո ժողովուրդ ով բոլոր սուրբեր
Դուք որ մեկ սրտով բնակված եք մեկտեղ
Իմ ուրախությունս Քրիստոսում դուք եք
Բոլոր եղբայրներ սիրելի քույրեր
Ով է իմ հույսը, ով է իմ թագը
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
Ով է պարծանքս ուրախությունս
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
Գին է վճարված փրկությանդ համար
Արժեքավորեց ճշմարիտ եղբայր
Կենդանի քար ենք Հիսուս Քրիստոսում
Իր շնորհքի տակ ենք հավիտյան կանգուն
Ով է իմ հույսը, ով է իմ թագը
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
Ով է պարծանքս ուրախությունս
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
Աստծո տաճարն ենք Սուրբ Հոգով լեցված
Ժառանգակիցն ենք նախասահմանված
Բոլոր սուրբերով մի ընտանիք ենք
Տարբեր անդամներ Քրիստոսի մարմնում
Ով է իմ հույսը, ով է իմ թագը
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
Ով է պարծանքս ուրախությունս
Դու իմ սիրելի քույրս եղբայրս
[end:song:old]